բաժին Խնդրագիրք / Կրիա

Կրիա (Ներածական)

«Կրիան» ծրագրավորման ուսուցանման մանկավարժորեն արդարացված գաղափարախոսություն է։ Կրիայի միջոցով ծրագրավորման հիմունքների ուսուցումը, ծրագրավորման հիմնական գաղափարները աբստրակտ ոլորտից տեղափոխում է ակնառու՝ երկրաչափական ոլորտ, ինչը հնարավորություն է տալիս իջեցնել ծրագրավորում սովորողների տարիքային շեմը։ Կրիան օգնում է նաև ավելի բարձր տարիքի ուսանողներին յուրացնել և կիրառել ծրագրավորման հիմնական միջոցները։

Պատմականորեն «կրիա» գաղափարախոսությունը և LOGO լեզուն ստեղծվել է MIT-ի արհեստական ինտելեկտի լաբորատորիայում Սեյմուր Պեյպերտի կողմից։  Սակայն հետագայում ստեղծեվել են LOGO  լեզվի այլ բարբառներ, ինչպես նաև հատուկ ուսումնական միջավայրեր այլ ծրագրավորման լեզուների  համար։

Սրանցից ամենահայտնիներն են k-turtle (տես նաև կրիայ),  pyturtle  , նաև իմ կողմից մի փոքր ձևափոխված js-turtle (տես նաև այս գրառումը) :

Ծրագրավորման խնդրագրքի  խնդիրների այս շարքը կարելի է լուծել վերը թվարկված միջավայրերից ցանկացած մեկում։

 

Դբա Լավը ։)