Անարխիզմը և վստահությունը

Ալեքսեյ Ցվետկովի  հավաքած անթոլոգիան եմ կարդում , «Антология Анархизма»: Դեռ ընդամենը նախաբանը, ու մի երկու գլուխ առաջին գործից:  Ու մի հատ արդեն հետաքրիր բան կար, որը ոնց որ  չձևավորված մտքի պես կար գլխումս, բայց կարդալիս մի քիչ ավելի ձևավորվեց: Ո՞րն է ոչ հիերարխիկ (իմա ցանցային) համակարգերի աշխատանքի սկզբունքը: Այն է փոխվստահությունը ցանցում իրար հետ անմիջապես շփվող հանգույցների միջև: Այսինքն եթե մի հանգույցը մյուսին վստահում է ապա կապվում է դրա հետ, հակառակ դեպքում ոչ, ու ամեն մի հանգույցը կարող է կապվել մյուս բոլորի հետ միջանկայալ վստահելի հանգույցների միջոցով:

Խավյերա Էրնանդես — Թուլության բռնապետությունը

Տեքստի աուդիոտարբերակի տևողությունը 7 ր. է, այսինքն միջին ընթերցողը կարող է այն կարդալ տենց մի 5 ր.-ում: Այդ ընթացքում դուք հնարավոր է մի-երկու «թույն» ստատուս բաց թողնեք:

Անարխիստի Լաբորատորիա — Ներածություն

Միշտ կարծել եմ, որ բոլոր քաղաքական ուսմունքներից ինձ ամենահարազատը անարխիզմն է: Ու ինքս ինձ համար մշակած անարխիստական տեսություն ու պրակտիկա ունեմ: Սակայն միշտ ցանկություն կար նաև հետազոտել, խորանալ դասական և ժամանակակից անարխիստ տեսաբանների գրվածքների մեջ: