Եթե չասեմ այս բլոգս՝ բայց առաջին գրառումս արել եմ ուղիղ 5 տարի առաջ ։) Մարդիկ մինչև հիմա դեռ հարցնում են․ «ինչի՞ համար ա էտ բլոգդ» ու պատասխանում եմ նույն կերպ, ինչպես և պատասխանում եմ թրաշիս հետ կապված հարցերին․ – Դա շատ երկար ժամանակ կա, արդեն չեմ հիշում ինչից սկսվեց ։ Իրականում ստեղ ըստ ժանրի օրենքների պետք էր ինչ որ ստատիստիկա անել, անցած ուղղին ռեֆլեկտել, ապագա ուղղություններ նախանշել, բայց ես դրա զահլեն չունեմ ․․․ Եթե գոնե որոշ գրառումներ , գոնե մի մարդու մի փոքր օգտուտ են տվել, էլի գոհ կլինեմ։ Քանի որ դա ստուգելու ոչ մի հնարավորություն չկա, ուրեմն այդ թեման էլ է համարվում փակված։ Ու հա, սպասեք, գլխիս մեջ թույն գրառումներ են թխվում, բայց դեռ ժամանակ չունեմ գրելու։ Տենց Դբա Լավը ։)