Օգոստոսյան այցի ժամանակ հանդիպածս ամենատպավորիչ նոր բանը Արցախում դա Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանն էր։ Լուսանկարները չէն փոխանցում տպավորություններս։ Այնպիսի մի տեղ է, որտեղ կարելի է ուսանել արհեստներ , սակայն ուսանել դրանք ամենաժամանակակից մեթոդներով, լայն և լուսավոր լսարաններում և աշխատարաններում։ Սովորել կիրառել ժամանակակից տեխնիկա և գործիքներ։ Շատ տրամադրող տեղ է, ազատ տարածությունները (գոնե ինձ մոտ) խթանում են մտածողությունը։ Ունեն արևային մարտկոցներ և ժամանակակից ջրատաքացման համակարգեր։ Կարճ կապեմ․ 21֊րդ դարի արհեստագործական ուսումնարան է։