«Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարան․ Շուշի․

Օգոստոսյան այցի ժամանակ հանդիպածս ամենատպավորիչ նոր բանը Արցախում դա Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանն էր։  Լուսանկարները չէն փոխանցում տպավորություններս։ Այնպիսի մի տեղ է, որտեղ կարելի է ուսանել արհեստներ , սակայն ուսանել դրանք ամենաժամանակակից մեթոդներով, լայն և լուսավոր լսարաններում և աշխատարաններում։ Սովորել կիրառել ժամանակակից տեխնիկա և գործիքներ։ Շատ տրամադրող տեղ է, ազատ տարածությունները (գոնե ինձ մոտ) խթանում են մտածողությունը։ Ունեն արևային մարտկոցներ և ժամանակակից ջրատաքացման համակարգեր։ Կարճ կապեմ․ 21֊րդ դարի արհեստագործական ուսումնարան է։  

Շուշի․ Երկրագիտական Թանգարան

Շուշիում լինելու դեպքում առաջին տեղը ուր արժե գնալ, դա երկրագիտական թանգարանն է։ Այստեղ կարելի է տեսնել բազաթիվ ապարներ և քարացած կենդանիներ։ Նաև կարելի է տեսնել որոշ քարերի մոգական գույները ուլտրամանուշակագույն լույսի ներքո։ Մի քանի հատ տեսանյութ էլ կա թանգարանից։

Ճամփորդություն Շուշի

Քայլել ենք փողոցներով, գնացինք եկեղեցիները, մի եկեղեցում խելագարվելու ակուստիկայով հատուկ սենյակ կար․ կենտրոնում կանգնում էիր, երգում, ու թվուր էր թե ձայնդ քո ներսից է գալիս, նաև մի քիչ դիսթորշնով։