Փողոցային․ Ստեփանակերտի ոգին

Երեք բան կա, որը Ստեփանակերտում միշտ աչքի է ընկնում ու քաղաքը տարբեր է դարձնում այլ քաղաքներից, դրանցում արտացոլվում է քաղաքի ոգին։ Բալկոնային խորովածանոցները (մինի մանղալները) Համատարած, մեծաքանակ, խայտաբղետ լվացքը Հատուկ, սովետական տառատեսակը, որով բազմաթիվ գրվածքներ կան   Դբա Լավը ։)  

Արցախի (Ղարաբաղի) բարբառի բառարան

Դեպի Արցախ ճամփորդությանս կողմնակի էֆեկտներից էր Արցախի բարբառի ինքնաշեն առցանց բառարանը։ Որի բառահումքի մի մասը կամավորական հիմունքներով հավաքեցին Ստեփանակերտի ԹՈՒՄՈ-ի ուսանողները , մի մասը արտագրեցի գրքից, մի մասն էլ հավաքել եմ ցանցից։ Երկար պատմելու չունեմ, ահա, գնացեք այս հղումով և օգտագործեք։ http://ablog.gratun.am/artsakh-vocabulary/ ՀԳ։ Արցախյան թեմաներս դեռ չէն ավարտվել, մի երկու երեք հատ էլ գրառում դեռ կանեմ, չնայած արդեն վերադարձել եմ։ Մի երկու ֆոտոշարքի հումք դեռ ունեմ։ ՀԳ2։ Արցախյան գրառումների շարքը Ճամփորդություն Արցախ ֊ Տիգրանակերտ Ճամփորդություն Արցախ ֊ Տիգրանակերտ – Մաս 2 ֊ Լեռներում մի տեղ [ֆոտոշարք] Ճամփորդություն Արցախ – Ստեփանակերտի փողոցներում [ֆոտոշարք] շինարարություն Դբա Լավը ։)