Ծրագրավորում․ Javascript. DOM-ի ընկալման դժվարությունները

Ես վեբ֊տեխնոլոգիաներ եմ դասավանդում, երևի գիտեք ․․․ Արդեն 3֊րդ կամ 4֊րդ խմբում նկատում եմ, որ երբ հասնում ենք DOM-ին, մի տեսակ սպասվածից ավելի պասիվ են դառնում մարդիկ։ Այդպիսի մի միտք կար, որ ահա այստեղ արդեն հետաքրքիր կլինի, բոլոր այդ if֊երից, for-երից և ֆունկցիաներից հետո։ Սակայն այդպես չի, տարօրինակ է, որ DOM-ական թեմաների պրակտիկ իրականացումը ավելի դժվար է տրվում։ Քիչ մի DOM-ը ինքը իրենով, մի հատ էլ այն պետք է կիրառել այդ if֊երի, for-երի ու function-ների հետ։ Կամ այդքան բանը միաժամանակ կիրառելը իրական դժվարություն է։ Կամ ուղղակի տեղեկությունների գերհագեցվածություն է առաջ գալիս, հնարավոր է պատճառը  հոգեբանական է ․․․ Կամ էլ պետք է ավելի շատ ժամանակ հատկացնել պրակտիկային, վարժությունների կատարմանը (ինչը օբյեկտիվորեն անհնար է, ուսումնական պլան կա, ուսման վարձ և այլն)։ Մի բան էլ կա․ DOM-ից նորմալ օգտվելու համար քթի ծակ է անհրաժեշտ, գիտելիքը կարող է մինիմալ լինել, var_dump  console.log ես անում ,օբյեկտը ու նայում ես թե ինչ կա մեջը, ու հենց