in Կրթական, Մանկավարժի Նոթեր

Ես վեբ֊տեխնոլոգիաներ եմ դասավանդում, երևի գիտեք ․․․

Արդեն 3֊րդ կամ 4֊րդ խմբում նկատում եմ, որ երբ հասնում ենք DOM-ին, մի տեսակ սպասվածից ավելի պասիվ են դառնում մարդիկ։ Այդպիսի մի միտք կար, որ ահա այստեղ արդեն հետաքրքիր կլինի, բոլոր այդ if֊երից, for-երից և ֆունկցիաներից հետո։ Սակայն այդպես չի, տարօրինակ է, որ DOM-ական թեմաների պրակտիկ իրականացումը ավելի դժվար է տրվում։ Քիչ մի DOM-ը ինքը իրենով, մի հատ էլ այն պետք է կիրառել այդ if֊երի, for-երի ու function-ների հետ։

Կամ այդքան բանը միաժամանակ կիրառելը իրական դժվարություն է։

Կամ ուղղակի տեղեկությունների գերհագեցվածություն է առաջ գալիս, հնարավոր է պատճառը  հոգեբանական է ․․․

Կամ էլ պետք է ավելի շատ ժամանակ հատկացնել պրակտիկային, վարժությունների կատարմանը (ինչը օբյեկտիվորեն անհնար է, ուսումնական պլան կա, ուսման վարձ և այլն)։

Մի բան էլ կա․ DOM-ից նորմալ օգտվելու համար քթի ծակ է անհրաժեշտ, գիտելիքը կարող է մինիմալ լինել, var_dump  console.log ես անում ,օբյեկտը ու նայում ես թե ինչ կա մեջը, ու հենց այդ եղանակով սովորում ես։ Իհարկե մի քիչ էլ անգլերեն իմանալ է պետք։

Վերջերս մի հետքրքիր տեստի մասին էի նայում, ասում էին, որ ինչ որ պահից սկսած կոգնիտիվ հատկությունների ու ընդունակությունների տեստերի ցանկում (IQ-տեստ ու նման բաներ) հայտնվել է մի տեստ, որը ստուգում է անծանոթ համակարգերը ինքուրույն ուսումնասիրելու և ստեղծագործաբար օգտագործելու ընդունակությունը։ Իրականում այդ տեստը աբսուրդի է վերածվում, որովհետև ավտոմատ կերպով հնարավոր չի ստուգել ստեղծագործաբար կիրառելը, սակայն այդ ընդունակությունը հետաքրքրական է։

Այստեղ նույն բանն է , ունես DOM-ը կամ այլ օբյեկտ, գիտես, որ կարող ես փորոտիքը տեսնել, գիտես որ կան հատկություններ, մեթոդներ և իրադարձություններ  ․․․ է ․․․ մնում է միայն քչփորել ու հասկանալ։ Իհարկե սա ճիշտ է միայն սովորելիս, որովհետև իրական կյանքում կա միջզննարկիչային հարցեր, զննարկիչների վարկածների միջև DOM-ի տարբերություններ, սակայն դա հետագայի հարց է։

 

Դբա Լավը ։)