Ֆորմա․ միջդիտարկիչային հետազոտություն (cross-browser research)

Ստեղծել ֆորմա, որտեղ պիտի լինեն input տիպի հետևյալ բոլոր դաշտերը ՝ button color date datetime datetime-local hidden file month number radio range reset search tel time url week հետազոտել ստացված ֆորման նայելով տարբեր զննարկիչներում, ուշադրություն դարձնել արտապատկերման տարբերություններին։

Ֆորմաներ․ անկետա

Կառուցել ֆորմա, որը կունենա հետևյալ դաշտերը, միավորելով դրանք ըստ խմբերի Անձնական տվյալներ Անուն Ազգանուն Հայրանուն Տարիք Սեռը [Արական / Իգական] (տիպը radiobutton) Մուտքի և կոնտակտ տվյալներ Մուտքի անուն Գաղտնաբառ Էլ․Փոստ Հեռախոսահամար Ո՞ր երկրից եք -Հայաստան -Ռուսաստան -Վրաստան Այլ Տվյալներ Հետաքրքրությունները -HTML -CSS -Javascript -JQuery -AJAX -PHP -MySQL Ինչու՞ եք ցանկանում գրանցվել այս կայքում (Տեքստային բազմատող դաշտ)  Նախընտրելի լեզուն (էսպերանտոն լռելայն ընտրված լինի) -Իրական լեզուներ –Հայերեն –Անգլերեն –Ռուսերեն –Պորտուգալերեն -Արհեստական լեզուներ –Էսպերանտո –բեյսիք ինգլիշ -Հեքիաթային լեզուներ –Էլֆերեն –Գնոմերեն  

Քարտեզ, տեսանյութ և iframe -ով էջ

2 արժության ընթացքում ստեղծված «կայքին» ավելացնել ևս մեկ էջ additional.html,  որտեղ պիտի լինի հետևյալը Առաջին մակարդակի վերնագիր, «Հավելյալ տեղեկություններ» Երկրորդ մակարդակի վերնագիր «Իմ քաղաքը» Քարտեզ Երկրորդ մակարդակի վերնագիր «Սիրածս տեսանյութը» Որևէ տեսանյութ յութուբից Երկրորդ մակարդակի վերնագիր «Իմ սիրած էջը» Որևէ ներառված էջ Հղումներ դեպի նախկինում պատրաստված էջերը    

«Իմ մասին» էջի պատրաստում

Պահանջը Պատրաստել երկու էջից կազմված «կայք», որը պիտի պարունակի ձեր մասին տեղեկություններ։ Տեսքի վրա դեռևս շատ ուշադրություն չդարձնել, այս վարժության մեջ կարևորը HTML թեգերի ճիշտ կիրառությունն է։ «Իմ մասին» կայքի կառուցվածքը (տեխնիկական առաջադրանք) Կայքը պիտի կառուցված լինի երկու էջից։ առաջին էջի ֆայլի անունը դնել index.html երկրորդի անունը դնել more.html Առաջին էջի կառուցվածքը Առաջին էջում պիտի լինի ձեր ռեզյումեն, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները։ Վերնագիրը «Ռեզյումե» կոնտակտային տվյալներ, հեռախոս, էլ․փոստ, հասցե ․․․ մեկ հատ նկար (200х200px չափի) ենթավերնագիր  «Կրթություն» դասավորած ցուցակ դպրոց, ինստիտուտ, սեմինարներ, դասընթացներ ․․․ ենթավերնագիր «Աշխատանք» աշխատանքի վայրերի դասավորած ցուցակ ենթավերնագիր «Հոբբի» չդասավորած ցուցակ ենթա-ենթավերնագիր սիրված աֆորիզմ սիված աֆորիզմի տեքստը, մեջբերում հղում դեպի երկրորդ էջը, հղումը պիտի բացվի նույն պատուհանում: Երկրորդ էջի կառուցվածքը Էջի վերնագիրն է, «Այլ տեղեկություններ»։ Էջը պիտի պարունակի հետևյալ տեղեկությունները Վերնագիր «Չեմ սիրում» Երկու պարագրաֆ տեքստ այն երևույթների մասին որոնք չեք սիրում Վերնագիր «Ես սոցիալական ցանցերում» Սոցիալական ցանցերի չհամարակալված ցուցակ, հղումներով դեպի սոցցանցերի պրոֆիլները, հղումները պիտի բացվեն դիտարկիչի առանձին պատուհանում Վերնագիր,