Կրիա (Ներածական)

«Կրիան» ծրագրավորման ուսուցանման մանկավարժորեն արդարացված գաղափարախոսություն է։ Կրիայի միջոցով ծրագրավորման հիմունքների ուսուցումը, ծրագրավորման հիմնական գաղափարները աբստրակտ ոլորտից տեղափոխում է ակնառու՝ երկրաչափական ոլորտ, ինչը հնարավորություն է տալիս իջեցնել ծրագրավորում սովորողների տարիքային շեմը։ Կրիան օգնում է նաև ավելի բարձր տարիքի ուսանողներին յուրացնել և կիրառել ծրագրավորման հիմնական միջոցները։ Պատմականորեն «կրիա» գաղափարախոսությունը և LOGO լեզուն ստեղծվել է MIT-ի արհեստական ինտելեկտի լաբորատորիայում Սեյմուր Պեյպերտի կողմից։  Սակայն հետագայում ստեղծեվել են LOGO  լեզվի այլ բարբառներ, ինչպես նաև հատուկ ուսումնական միջավայրեր այլ ծրագրավորման լեզուների  համար։ Սրանցից ամենահայտնիներն են k-turtle (տես նաև կրիայ),  pyturtle  , նաև իմ կողմից մի փոքր ձևափոխված js-turtle (տես նաև այս գրառումը) : Ծրագրավորման խնդրագրքի  խնդիրների այս շարքը կարելի է լուծել վերը թվարկված միջավայրերից ցանկացած մեկում։ js-turtle – ի ուղեցույցը տես այստեղ՝ https://hanumanum.github.io/js-turtle/index.html կարելի է փորձարկումներ անել հետևյալ միջավայրում՝ https://codepen.io/anon/pen/BPjEXj?editors=0011 Հին դիտարկիչների համար օգտագործել այս մեկը։ https://drive.google.com/file/d/1juF0ggajMyI7ILjCBeKwEmMCTY6YH_Sd/view?usp=sharing Դբա Լավը ։)