in Ծրագրավորում, Կրթական, Կրթություն 2.0

Javascript ֊ կրթական գործիքներ

Ողջույն,

ուզում եմ կիսել ձեզ հետ մի քանի շատ օգտակար գործիքներ, որոնք  օգտակար կլինեն, եթե սովորեցնում եք ծրագրավորում, կամ եթե ինքներդ եք սովորում։

Առաջինը հավասարության օպերատոների կիրառության համեմատական է։ Ընկալելի կերպով ցուցադրում է հավասարության և իդենտիկության օպերատորների տարբերությունները javascript-ում։

JavaScript Equality Table

Մյուս ռեսուրսը javascript լեզվով գրված ծրագիրը բլոկ սխեմայի վերածող գործիք է։ Սա տալիս է հնարավորություն տեսնել և ցուցադրել ծրագրային հոսքը, համեմատելով բլոկ֊սխեման և ծրագիրը, կարելի է փոխել ծրագիրը և տեսնել նոր բլոկ֊սխեման։ Կարելի է նաև էքսպորտ անել բլոկսեման և այն օգտագործել նյութեր պատրաստելիս։

js code to svg flowchart

Ամենահամովը վերջում ։)
Փայթն(phyton) լեզվով ծրագրավոման մասին մի հրաշալի գիրք կա ՝ How to Think Like a Computer Scientist, որը  ես ամեն առիթով խորհուրդ եմ տալիս կարդալ։ Այդ գրքում կա կոդի ինտեգրված խմբագրիչ` pythontutor , որը  վիզուալացնում է ծրագրի կատարումը քայլ առ քայլ։ Նաև ցուցադրում է տվյալ պահին frame-ի մեջ գտնվող փոփոխականների վիճակները։ Pythontutor֊ի հեղինակները ընդլայնել են համակարգը և այն աշխատում է նաև մի շարք այլ լեզուների համար՝ javascript, C, C++, JAVA …

Օրինակը կարող եք տեսնել այստեղ։

 

Մնացեք ալիքի վրա ։)

 

ՀԳ։ ինչ որ այլ գրառումներ էի խոստացել, կլնեն … անպայման ։)

 

Մեկնաբանիր

Comment

  1. Բարև ձեզ ինքնուրույն սովորում եմ PHP ծրագրավորման լեզուն , PHP – Ի վերաբերյալ հանձնարարություններ ունե՞ք կայքում