in Կինոարվեստ

Russia 88

Russia 88, Ռուսաստան 88, Россия 88

«Ռուսաստան 88»-ը գեղարվեստական ֆիլմ է, նկարահանված Art-Hous -ի լավագույն ավանդույթներով: Ֆիլմը պատմում է Ռուսաստանում գործող նացիոնալ-սոցիալիստական(նացիստական) սքինհեդների մի խմբի մասին: Ցուցադրված է նրանց ամենօրյա կյանքը: Ֆիլմը նկարահանված է դոկումենտալիստական, ոճով: Խմբի անդամներից մեկը խմբի կյանքը և բոլոր իրադարձությունները նկարահանում է ձեռքի տեսախցիկով:
Տեսագրման նպատակը՝ տեսանյութերը որպես քարոզչական նյութ օգտագործելն է: Հենց այդ տեսախցիկի օբյեկտիվի միջոցով մենք դիտում էնք նրանց կյանքը: Շատ լավ փոխանցված է սիրողական նկարահանման տպավորությունը:
Եթե համեմատեմ օրինակ «American History X» – հետ, ապա ըստ ինձ «Ռուսաստան 88-ը» հաղթում է, իր ռեալիստականությամբ:

Ստեղծողներ: Գիյա Լորդկիպանիդզե,Աննա Միխալկովա,Ալեքսանդր Ռոդյանսկի,Ալեքսանդր Շտեյն
Սցենարի հեղինակ և ռեժիսյոր: Պավել Բառդին
Օպերատոր: Սերգեյ Դանդուրյան
2009 թ.