
Արդեն 6 տարի է, ինչ Հայաստանի ցուցասրահները և թանգարանները միացել են համաշխարհային «Թանգարանային գիշեր» մշակույթային միջոցառմանը: Այս ակցիան սկիզբ է առել Ֆրանսիայում և այսօր ունի գրեթե համաեվրոպական բնույթ: Այս գիշերը ինչպես հայտնի է, բոլոր թանգարանները, աշխատում են ամբողջ գիշերը անվճար: Սա չի վերաբերվում Հայաստանին, որտեղ թանգարանները աշխատում էին մինչև ժ, 12:00 :
Ինչպես և նախորդ տարիներին, հնարավորությունը չկորցրեցինք և որոշեցինք այցելել մի երկու թանգարան : Լավ , ուղղակի շատ հրաշալի գաղափար է թանգարանային գիշերը: Այցելել ենք «Փարաջանովի տուն թանգարան», «Գաֆեսչյանի թանգարան» և «Ե. Քոչարի
թանգարան»: Դե քանի որ թանգարանների ներսում նկարել չի թույատրվում, շատ բան չկա ցուց տալու, բայց դե մի քանի նկար կտեղադրեմ՝ դրանց հետ կապված մտքերս զուգահեռ շարադրելով:
« Գաֆեսչյանի թանգարան» մտել էնք Արշիլ Գորկու ցուցասրահ , ինչ որ մարդուկնգա 🙂 սուպեր-կոնցեպտուալ ցուցասրահ, Գրիգոր Խանջյանի ցուցասրահ և վերջին հարկում մի սենյակ որտեղ ապակիներից ու ցանցերից կառուցված կոնցեպտուալ տեղադրություն էր (инсталяция):
Գաֆեսչյան Հիմնադրամը թողեց անիմաստ փող ծախսելապրոեկտի տպավորություն: Ինչու՞: Որովհետև օրինակ այդ մարդուկնգա սրահը , տափակագույն վայր էր: Ինձ խնդրում եմ ճիշտ հասկացեք, ես սիրում եմ կոնցեպտուալ արվեստ, բայց այն ինչ տեսա այնտեղ, դա ուղղակի սուպերայլմոլորակայինտրանսցեդենտալ կոնցեպտուալիզմ էր: Մի խոսքով` անուն հանած հիմարություն … Ի հակադրություն դրան, ապակիներց ու ցանցերից պատրաստված ցուցասրահը թողեց շատ հետաքրքիր ազդեցություն, միանգամից հիշեցի իմ սիրելի Կ. Կաստանեդայի գրքերը` մարդու լուսարձակող էության մասին նրա պսիխոդելիկ պատկերացումներով հանդերձ : Մարդուկնգա ցուցասրահում միայն մի հետաքրքիր «ցուցանմուշ» կար , խնդրեմ նայեք.

Անցնեմ Արշիլ Գորկու ցուցասրահին: Մի երկու հատ քչից – շատից հետաքրքիր նկար տեսա այնտեղ: Մնացածը աղբ էր, Գաֆեսչյանի անձնական հավաքածուի թերմածքները: Շատ հիասթափված էի: Եթե այդ նկարների նման նկարներ նկարեն ուսանողները , ապա նրանց դասախոսները այդ նկարների համար չգիտեմինչ կանեն ուսանողներին: Իսկ այստեղ, օօօ՜ Արշիլ Գորկին է նկարել, ավելի ճիշտ` խաղացել պարապ ժամանակ, բայց լուրջ դեմքերով քայլում են այդ նկարների կողքով ու ամենազվարճալին այն է, որ ցանկանում են մեկնաբանել 😀 , թե ինչ է ի նկատի ունեցել ,երբ նկարել է այս կամ այն նկարը… Փնթփնթոցս իհարկե Գորկու դեմ չի ուղղված …

Խանջյանի ցուցասրահը… Մդաաա… Ես այս նկարի վերարտադրություներ շատ էի տեսել, ինչպես նաև՝ ցանկացած հայ: Սակայն չէի պատկերացնում, որ այն կենդանի տեսնելուց այդպես կոգեշնչվեմ: Առանց որևէ խոսքերի, առանց դեմոգոգիայի. կենդանի Հայոց պատմության ու Հայրենասիրության մեդիտատիվ դասընթաց է այն … Մի բան էր ինձ միայն հետաքրքիր, սովետական ժամանակաշրջանում նկարած նկարի վրա, ոչ մի հատ սովետական սիմվոլ չկար, կար միայն մի սվառշիկ 🙂 Հ. Թումանյանի նկարի աջ կողմում: Փոխարենը կային Հայաստանի եռագույնը և զինանշանը: Ես ին- որ բան երևի չէմ հասկանում: Ո՞վ ի՞նչ գիտի դրա մասին …

Առաջին հարկում էլ մի ցուցասրահ կար, ապակե իրերի, ցավոք այլևս ժամանակ չունեինք այնտեղ էլ մտնելու:
Բայց այսքան զավզակության միակ իմաստը դա վերջում մի հետաքրքիր դիտարկում անելն էր:
ՀԱՅԵՐԸ ՀԵՐԹ ԵՆ ԿԱՆԳՆՈՒՄ ԹԱՆԳԱՐԱՆ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ !!!
Չէք հավատում, տեսեք ինքներդ …



Մի քանի հղում էլ կդնեմ այլ վայրերում անցնող Թանգարանային Գիշերվա մասին
4. Փարիզ (անգլերեն)
5.Լատվիա (ռուսերեն)
հա, հանճարների ախմախ նկարների առջև կանգնող ու խորը մտածող մասսային ես էլ չեմ հասկանում :-ՃՃ
հա, բա որ տեսնեիր, ինչ որ շան նման բան էին տեսել ,ասում էին ինկատի ա ունեցել հավատարմություն …. 😀
:ՃՃՃՃՃ
դուզ ա :ՃՃՃ
ես էլ չեմ հասկանում… դա դժվար ա երևի :Ճ