in Խառը, Կյանքի Օպտիմալացում

Երթուղային տաքսի - տեղեր

Երթուղային տաքսի - տեղեր

Ակնհայտ պատճառներ

  1. Շատ պարզ ու հասարակ, դուք կհոգնեք կանգնած
  2. Դուք կքրտնեք ու ձեր վրայից քրտինքի հոտ կգա, ու լավ է եթե տուն էք գնում, իսկ եթե ո՞չ

Ոչ այնքան ակնհայտ պատճառներ

  1. Դուք կարող եք մի քիչ առողջություն խնայել/ձեռք բերել, եթե քայլեք մի կիլոմետր ու հասնեք այնտեղ, որտեղից կկարողանաք նստել ՝ առանց խցկվելու
  2. Բթված երթուղային տաքսին վտանգավոր է, նախ, այն նախատեսված չէ այդքան մարդ տեղափոխելու համար, իսկ երկրորդը՝ վթարի դեպքում հաստատ կառաջանա հրմշտոց, ու հնարավոր է , որ դուք չհասցնեք դուրս գալ (Աստված իհարկե հեռու պահի)։
  3. Ծռմռված – կանգնած – պպզած ճանապարհ գնալը մարդու արժանապատվությունից ցածր է, մարդիկ իրեր չէն, որ այդ վիճակում ճանապարհ գնան, դուք էլ
  4. Ձեզ կարող են թալանել (հա, հա, եթե չգիտեք, Երևանի ջեբկիրները գրպանահատները խմբերով աշխատում են երթուղային տաքսիներում, ու որքան ավելի բթված է այնքան ավելի լավ)
  5. Եթե դուք տարիքով մարդ եք, կամ էլ կին եք, դուք մտնելով երթուղային տաքսի ստիպում եք որ ամենաթույլ օղակը զիջի իր տեղը ձեզ, ու ձեզ համար հարմարություն ստեղծելով անհարմարություն եք պատճառում այլ մարդու։ Ինչը մեղմ ասած այդքան էլ արժանավայել քայլ չէ։ Իսկ եթե մտել եք արդեն, ուրեմն պատրաստ եղեք մինչև վերջ կանգնած-ծռմռված-կքանկստած գնալ, ու մերժել տեղը զիջողների բոլոր առաջարկները, որովհետև դա ձեր ընտրությունն է, դուք էք ընտրել մտնել բթված երթուղային տաքսին։
  6. Չնստելով բթված երթուղային տաքսի դուք կկատարեք ձեր քաղաքացիական ու հասարակական պարտքը, ու հնարավոր է, որ դրական փոփոխությունների պատճառ դառնաք։

Վերջին կետի վերաբերյալ ցանկանում եմ ավելի մանրամասնել իմ տեսակետը։ Պատկերացրեք այսպիսի սցենար։

ա․ ինչ-ինչ պատճառով սկսվում է հասարակական շարժում բթված երթուղայիններում այսօրվա վիճակը բարելավելու ուղղությամբ

բ․ մարդիկ սկսում են չմտնել տաքսի, եթե նստելու տեղ չկա

գ․ վարորդները սկսում են ավելի քիչ գումար վաստակել, ու ենթադրում եմ , որ կսկսեն նաև պահանջել իրենց աշխատանքային պայմանների բարելավում։ Կամ կսկսեն դուրս գալ աշխատանքից  ու փնտրել այլ աշխատանք։

դ․ գծերի տերերը կսկսեն մտածել, նրա մասին թե ինչպես պահպանեն վարորդներին ու նաև ինչպես շարունակեն աշխատել գումար

ե․ հնարավոր է, որ որպես կողմնակի էֆեկտ երթևեկությունը թանկանա, ասենք դառնա 200 դ․, ինձ թվում է, որ էլի շատ մարդիկ հնարավորության դեպքում ոտքով կքայլեն կամ այլ միջոցների կդիմեն

զ․ գծերի տերերը նորից կմտածեն եկամուտների մասին, ու կփոխարինեն գազելների մի մասը ասենք բոգդաններով, որոնց մեջ արդեն իրոք կարելի է արժանապատիվ, հարմար ու անվտանգ կանգնել։

է․ կլիենեն քիչ գազելներ ասենք 200 դրամով, ու շատ բոգդաններ 100 դրամով։ Ինչը նաև ենթադրում եմ կքչացնի Երևանի փողոցների ծանրաբեռնվածությունը։ Դե մի բոգդանը մի քանի գազելի մարդ կարող է տանել։

Աստեղ պետք է հիշել , որ ներկա իրավիճակը միայն գծերի տերերին է ձեռնտու։ Վարորդներին ձեռնտու է միայն այն պատճառով, որ նրանք ներկայումս այլ ելք ուղակի չեն տեսնում։ Իսկ ուղևորներին հեչ ձեռնտու չէ ․․․

Ու սպասել, որ պետությունը մի օր սրանով կզբաղվի ամենաքիչը ծիծաղելի է։ Ես չեմ բթվում, միացեք ․․․

Վթար

Վթար

Լուսանկարները գողացել եմ այստեղից ու այստեղից

ՀԳ: Բացի դրանից կարծես թե պետությունը սկսել է ինչ որ բան անել այդ ուղղությամբ, կարծես թե ծանրաբեռնված կանգառներում ոստիկանները խոչընդոտում են կանգնած մարդկանց երթևեկությանը, բայց ընդամենը կարծես թե …

 

  1. ես երթուղային առհասարակ չեմ օգտագործում։
    կամ մետրո, կամ ծայրահեղ դեպքում ավտոբուս։

    իսկ եթե այդպիսի տեղ եմ գնում, որ տարբերակ չկա, ապա լավ, տաքսի։
    բայց դա լինում է տարին մեկ։

Comments are closed.