in Uncategorized

HIGHLAND METAL FEST 2010 (տպավորություններ)

Իմ տպավորությունները HIGHLAND METAL FEST 2010 – մասին

Խումբ առ խումբ, վերջում էլ ընդանհրապես …

Blood Inheritance (Հայաստան)

Հետաքրքիր երիտասարդ խումբ էր, վոկալիստը շատ խարիզմատիկ, ազատ, լավ գռոուլինգում էր, նվագում էին cover-եր, խոստացան որ մյուս անգամ իրենց երգերը կներկայացնեն, ու համեստորեն :Ճ խոստացան որ լինելու են Հայստանի ամենաբռուտալ խումբը
Տպավորությունը : Հետաքրքիր

Psychometria (Վրաստան)

Շատ էնէրգետիկ, շատ աղմուկ, քրտնեցին ահավոր …. , Ոնց որ հավատում էին իրանց արածին …
Տպավորությունը : Թեթևի մեջ, առանձնակի բան չկար

Aprigon (Պարսկաստան)

Շուխուր ահավոր , ու անիմաստ, բայց դե պարսիկները մի լավ տժժացին
Տպավորությունը : Թեթևի մեջ, առանձնակի բան չկար

Divahar (Հայաստան)

Դիվահա՜ր, թե քեզ դիվահար: Վոկալիստուհին, վատ չէր մռնչածղրտում: Դե ջահել խումբա, հետո կերևա…
Տպավորությունը : Հետաքրքիր էր

Azhirock (Պարսկաստան)

Հետաքրքիր արտաքին տեսք ունեին, հեչ լավ չէին նվագում, սիրքրոնիզտորը փչացել էր …. :Ճ
Տպավորությունը : Էհ …

Dismorial (Վրաստան)

Այ սա խումբ էր … չգիտեմ ձայնագրությունները կլսվի թե չէ, բայց բեմին մի հատ մրրիկ էր առաջացել: Ահավոր լավ նվագում էին ,ահավոր լավ երգում: Բասիստը թիթիզի մեկն էր: Բայց լավ բասիստ էր …
Տպավորությունը : Հրաշալի

Ayas(Հայստան)

Շատ հետաքրքիր լսվեց, ի տխրություն տժժացողների: Տժժալու երաժշտություն չի: Լավ էր, հետաքրքիր էր: Կանացի օպերային բեկ վոկալ և մթնոլորտային երաժշտություն, լուրջ , ծանր առաջնորդ, …
Տպավորությունը : Հետաքրքիր

Horse the Band (ԱՄՆ)

Շատ խոխմա երաժշտություն, պանկ+էլեկտրոնիկա+մետալ: Տեղ-տեղ տափակ, տեղ-տեղ ուրախ,տեղ-տեղ շատ ծանր : Սենց բան չէի լսել …
Տեղ տեղ էլ ահավոր աղմուկ, ուղղակի արտ-տեռռորիզմ: Խմբի ոճի անունն էլ , թեբա նինտենդո-քոր: Հա նինտենդոյանման ձեներ էին հանում սիտեզատրով:
Տպավորությունը : Յուրահատուկ

Իսկ հիմա անցնեմ համերգին ընդանհրապես: Կազմակերպված էր շատ լավ:
Հա՜ բա՛, զգույշ որքիդ չգցես: Համերգը սկսվեց հայտարարվածից մոտ 30-45 րոպպե ուշացումով: Ни тебе здрасти, ни тебе дасвидание: Ոչ խմբեր հայտարարել, ոչ սիզբ,ոչ նախաբան, ոչ վերջ … Գոնե ուրիշ ժամանակ էն բոյով ,արծվաքիթ, երկար մազերով, սապոգներով, կոժի շորերով ու մի 10 կիլո ջնջիլով արիացին էր խոսում, ինչ որ գլխով թափ տալու մասին քարոզ անում, հայկական մետալ ու թենց բաներ էր ասում, հիմա ըսկի ինքը չկար …
Բայց դե գոյնե զվուկը լավն էր, դրա համար ապրեն կազմակերպիչները …

  1. թեմայից դուրս, կամ էլ ներս :Ճ
    Մի տեսակ էլ կա գռոուլինգի, որ հատուկ անուն եմ դրել
    «ճիճվի ծղրտոց»: Տենց օրինակ Cradle Of Filth – ա երգում .. … :-)))))

  2. մռնչածղրտանը – screaming – ի հետ ես երևի :Ճ
    Գոնե ուրիշ ժամանակ էն բոյով ,արծվաքիթ, երկար մազերով, սապոգներով, կոժի շորերով ու մի 10 կիլո ջնջիլով արիացին էր խոսում……… լօօօօօօօօօօօօօլ – Արամազդի հետ ես՞
    դե "մռնչածղրտանը" գնլուխգործոց էր: վիդավութ քոմմենթ:
    համերգին չեի գնացել. անկապ խմբեր են: նինթենդոքոր…….. բհեեեեե
    Տեսնես մի օր նոռմալ համերգ կլինի՞ Ասենք Adalloch-ը գա Falling snow-ն երգի:

  3. հա , հենց դրա հետ եմ (screaming) … 🙂
    Արիացու անունը կարծեմ Արամազ էր, լավա հիշեցրիր … Չէի հիշում …

Comments are closed.