Իսկ որպիսի խոսքերս դատարկ չլինեն, ահա երգերից մեկի տեքստը
Որդան Գույներ
Անդարձ կործանվում է դարը,
Եվ սերունդը` նրա հետ,
Անգույն աչքերով գազանը
Մեզ խոցում է ու մղում է ետ:
Պատրանքից հոգնել է հոտը
Նա ունի կարիք հույզի
Բաբախում է, բաբախում է սիրտը
Պատրաստվում է թռիչքի:
Անգույն անտարբեր ձեր հույժ տաղտուկ կյանքից
Դու´րս եկեք դուք, դու´րս, դու´րս եկեք դուք, դու´րս:
Բիրտ ու անօգուտ չգրված թակարդներից
Դու´րս եկեք դուք, դու´րս, դու´րս եկեք դուք, դու´րս:
Թող իմ մտքերը ազդեն ու փոխեն նայվածքը քո,
Որդան գույները վառվեն քո խեղճ ու փոքրիկ հոգում:
Թե չէ` կկորչեք դուք այդպես:
Թե չէ` կմեռնեք դու այդպես:
Թե չէ` կկորչեք դուք այդպես:
Անգույն անտարբեր ձեր հույժ տաղտուկ կյանքից
Դու´րս եկեք դուք, դու´րս, դու´րս եկեք դուք, դու´րս:
Բիրտ ու անօգուտ չգրված թակարդներից
Դու´րս եկեք դուք, դու´րս, դու´րս եկեք դուք, դու´րս:
Լավ, անցանք …
Սկավառակի մասին ասեմ, որ նրա մեջ ներառված է 3 երգ :
Ձայն մը հնչեց
Մարդակեր Սնկեր
Որդան Գույներ
Որտեղից, երբ և ինչպես կարելի է ձեռք բերել, կգրեմ հավելյալ:
Շուտով նախատեսվում են համերգներ Երևան և Վանաձոր քաղաքներում, և Հայաստանից դուրս, տեսահոլովակի նկարահանում , և նոր սկավառակի ձայնագրություն:
Որդան Կարմիրի էջը facebook-ում:
Շարունակելի …
Միանշանակ ամենա-հետաքրքիր և ոչ շարքային… խորը և ճշմարիտ…
Շնորհավոր !!! իրանք լավ են նվագում ու ամենակարևորը` տարբերվում են …