բաժին Վանաձորցիներ

Vordan Karmir — Ogre Mushrooms (Մարդակեր սնկեր)

Նվիրվում է Mario-ի սրիահարներին, ու հասարակ բաների տակ մեծ բաներ տեսնողներին

Մարդակեր սնկեր (Ogre Mushrooms)

Մութ է, ցուրտ է քո ճամփան.
Դա ասում էր քո մաման:
Չվախենա՜ս, չընկրկե՜ս,
Շատ բաների կհասնես.

Կամ փողերիդ ու փառքիդ,
Կամ էլ անմիտ վախճանիդ,
Կամ կսպանես չար դևին,
Քոնը կլինի թագուհին:

Քո ծննդյան փուչ օրից
Վախեցել ես վախճանից,
Դու սնվում ես սնկերով,
Բադեր սպանում մի ցատկով:
Ամենուրեք արգելքներ են,
Քեզ ժպտացող հրեշներ են,
Պատռիր դեմքը դու նրանց
Ու փրկիչը դառ մարդկանց:

Մարդակեր սնկեր են ամենուր բուսնել
Քեզ համար երազներ հյուսել, հյուսել,
Դարձրել ստրուկ քեզ ու քո միտքը
Ու վերից իշխում…

Մի քիչ սպասի՜ր, մեծացի՜ր,
Ամբողջ ուժով կրակի՜ր,
Թռի՜ր վերև, իջի՜ր ցած,
Պատեր ջարդիր՝ հերսոտած,
Վազի՜ր, ցատկի՜ր
Մինչև վերջ:
Այնտեղ կգտնես դու վերջ,

Ուր միշտ մութ է ու խոնավ,
Ուր որդերն են բարեկամ,
Ուր ունես դու ժամանակ`
Պարտությունդ ողբալու:

Դու պարտվեցիր խաղին,
Դու պարտվեցիր կյանքին:
Դու հաղթեցիր դևին,
Չպարտվեցիր մահին…