բաժին Բնապահպանություն, Կինոարվեստ

Վավերագրական ֆիլմ է , որը նախաձեռնել ու նկարահանել են հանրահայտ լուսանկարիչ Յան Արտյուս Բերտրանը և ռեժիսոր Լյուկ Բեսսոնը: Մի բան էլ ավելի , երաժշտությունն էլ գրել է Արման Ամարը, ով գրել է նաև մի այլ իմ շատ սիրած ֆիլմի երաժշտությունը, «Բաբ Ազիզ»-ը ինկատի ունեմ:

Ֆիլմը մի կողմից շատ գեղեցիկ է, խելառեցնող գեղեցիկ նկարահանումներ են արված: Մյուս կողմից շատ օգտական ու մտահոգիչ ինֆորմացիա կա ֆիլմում: Օրինակ նրա մասին, որ աշխարհում արդեն կան գետեր, որոնք տարվա ընթացքում մի քանի ամիս արդեն չէն լցվում օվկիանոս: Դրանցին է Հորդանան գետը: Կամ աշխարհի ձկնային պաշարների 3/4 -ը արդեն ոչնչացված է: Որ աշխարհում ջրի ու սննդամթերքի մեծ խնդիր կա, որ գլոբալ տաքացումը հալեցնում է անտարկտիկան և արկտիկան: Որ մոլորակի էներգոռեսուրսների 80%- -ը սպառվում է բնակչության 20%-ի կողմից: Որ հարուստ երկրները իրենց բարեկեցությունը փորձում են ապահովել աղքատ երկրների բնական հարստությունների հաշվին, էկոգաղութացման միջոցով (նույն խնդիրը մենք էլ ունենք՝ թեղուտ, զանգեզուր …): Որ կենսաբազմազանության զգալի մասը կվերանա մինչև 2050 թ.-ը: Որ այդ ամենի պատճառները ինդուստրիալ/սպառողական հասարակարգն է և այլն, մի խոսքով նեգատիվ շատ կա, բայց դա անհրաժեշտ է իմանալ, հետևություններ անելու և ապագան ավելի ճիշտ կազմակերպելու համար:

Սակայն այդ ֆիլմում կա նաև պոզիտիվ: Գերմանիայում կա մի քաղաք, որը իր էլեկտորէներգիայի բոլոր պահանջները հոգում է արևային մարտկոցների օգնությամբ: Որ լատինամերիկյան մի երկիր հրաժարվել է բանակից , ու ռազմական բոլոր ծախսերին հատկացվող գումարները նարդրել է բնության պաշտպանության և կրթության ոլորտներ (մենք այսպիսի բան իհարկե չէնք կարող անել):

Խորհուրդ եմ տալիս նայել ֆիլմը ու ցույց տալ նաև այլ մարդկանց:

Հա իմիջիայլոց , այս տիպի ֆիլմեր էլի կան, սա մի տեսակ շատ նման էր ներքևում թվարկաված «դինամիկ մեդիատացիա» հանդիսացող ֆիլմերին այն տարբերությամբ որ այստեղ տեքստ են նաև կարդում, իսկ այս մյուսներում ոչ:

Յութուբ
Բեռնել տորենտ

  1. Hianali film a! es shat shat ei tpavorvel ed filmic , tesarannery iroq xentacnox en, isk texty iroq kpnum a hogun
    Es el es filmic imaca Easter Islandi masin vor eli mardkayin charashahumneri patcharov darcel a anbnakecvac
    Hatkapes shaat huzicha, erb verjum voncvor skasum a ampopel voncvor filmy u amen angam nor mitqy sksvum e artahaytutyamb!
    U mek el inchqan gitem ed filmy liqy hovanavorner uni voronc mej amenahaytni brender haytni kazmakerputyunner

    P.S.U mek el ed erkiry ete chem sxalvum Costa Rica

    • Հա ճիշտ ա, կարծես թե Կոստարիկան ա , իսկ հովանավորները չգիտեմ, բայց բյուջեն կարծեմ 10.000.000 էր, շատ թանկ ֆիլմ է:

  2. Շատ սիրուն ֆիլմ ա, շատ ազդեցիկ ու սիրուն..
    Ու շատ եմ սիրում, որ վերջը լավատեսական ա՝ համոզիչ լավատեսական:)

Մեկնաբանությունները փակված են