Վավերագրական ֆիլմ է , որը նախաձեռնել ու նկարահանել են հանրահայտ լուսանկարիչ Յան Արտյուս Բերտրանը և ռեժիսոր Լյուկ Բեսսոնը: Մի բան էլ ավելի , երաժշտությունն էլ գրել է Արման Ամարը, ով գրել է նաև մի այլ իմ շատ սիրած ֆիլմի երաժշտությունը, «Բաբ Ազիզ»-ը ինկատի ունեմ:
Ֆիլմը մի կողմից շատ գեղեցիկ է, խելառեցնող գեղեցիկ նկարահանումներ են արված: Մյուս կողմից շատ օգտական ու մտահոգիչ ինֆորմացիա կա ֆիլմում: Օրինակ նրա մասին, որ աշխարհում արդեն կան գետեր, որոնք տարվա ընթացքում մի քանի ամիս արդեն չէն լցվում օվկիանոս: Դրանցին է Հորդանան գետը: Կամ աշխարհի ձկնային պաշարների 3/4 -ը արդեն ոչնչացված է: Որ աշխարհում ջրի ու սննդամթերքի մեծ խնդիր կա, որ գլոբալ տաքացումը հալեցնում է անտարկտիկան և արկտիկան: Որ մոլորակի էներգոռեսուրսների 80%- -ը սպառվում է բնակչության 20%-ի կողմից: Որ հարուստ երկրները իրենց բարեկեցությունը փորձում են ապահովել աղքատ երկրների բնական հարստությունների հաշվին, էկոգաղութացման միջոցով (նույն խնդիրը մենք էլ ունենք՝ թեղուտ, զանգեզուր …): Որ կենսաբազմազանության զգալի մասը կվերանա մինչև 2050 թ.-ը: Որ այդ ամենի պատճառները ինդուստրիալ/սպառողական հասարակարգն է և այլն, մի խոսքով նեգատիվ շատ կա, բայց դա անհրաժեշտ է իմանալ, հետևություններ անելու և ապագան ավելի ճիշտ կազմակերպելու համար:
Սակայն այդ ֆիլմում կա նաև պոզիտիվ: Գերմանիայում կա մի քաղաք, որը իր էլեկտորէներգիայի բոլոր պահանջները հոգում է արևային մարտկոցների օգնությամբ: Որ լատինամերիկյան մի երկիր հրաժարվել է բանակից , ու ռազմական բոլոր ծախսերին հատկացվող գումարները նարդրել է բնության պաշտպանության և կրթության ոլորտներ (մենք այսպիսի բան իհարկե չէնք կարող անել):
Խորհուրդ եմ տալիս նայել ֆիլմը ու ցույց տալ նաև այլ մարդկանց:
Հա իմիջիայլոց , այս տիպի ֆիլմեր էլի կան, սա մի տեսակ շատ նման էր ներքևում թվարկաված «դինամիկ մեդիատացիա» հանդիսացող ֆիլմերին այն տարբերությամբ որ այստեղ տեքստ են նաև կարդում, իսկ այս մյուսներում ոչ:
- Բառակա («Baraka» Wiki, Անգլերեն )
- Կոյանիսկացի («Koyaanisqatsi: Life out of balance» Wiki, Անգլերեն )
- Նակոյկացի («Naqoyqatsi: Life as war» Wiki, Անգլերեն )
- Պովակացի («Powaqqatsi: Life in transformation» Wiki, Անգլերեն )
- Քրոնոս («Chronos» Wiki, Անգլերեն )
- Ձյուն և Մոխիր («Ashes and Snow» Wiki, Անգլերեն )
Hianali film a! es shat shat ei tpavorvel ed filmic , tesarannery iroq xentacnox en, isk texty iroq kpnum a hogun
Es el es filmic imaca Easter Islandi masin vor eli mardkayin charashahumneri patcharov darcel a anbnakecvac
Hatkapes shaat huzicha, erb verjum voncvor skasum a ampopel voncvor filmy u amen angam nor mitqy sksvum e artahaytutyamb!
U mek el inchqan gitem ed filmy liqy hovanavorner uni voronc mej amenahaytni brender haytni kazmakerputyunner
P.S.U mek el ed erkiry ete chem sxalvum Costa Rica
Հա ճիշտ ա, կարծես թե Կոստարիկան ա , իսկ հովանավորները չգիտեմ, բայց բյուջեն կարծեմ 10.000.000 էր, շատ թանկ ֆիլմ է:
Շատ սիրուն ֆիլմ ա, շատ ազդեցիկ ու սիրուն..
Ու շատ եմ սիրում, որ վերջը լավատեսական ա՝ համոզիչ լավատեսական:)