Ներկայացնում եմ ձեզ ասացվածքներ ծրագրավորման լեզուների մասին: Ի՞նչ են ասել գիտանականները, ծրագրավորողները ու գրողները ծրագրավորման հանրահայտ լեզուների մասին:
Բոլոր Լեզուների մասին
«Ծրագրավորմանը երկու մոտեցում կա: Առաջինը ՝ ծրագիրը գրել հնարավորինս չափ պարզ, որպիսի նրա մեջ սխալներ չլինեն: Երկրորդը՝ գրել հնարավոինս չափ բարդ, որպիսի նրա մեջ չլինեն ակնհայտ սխալներ»:
Թոնի Հոեր. Պրոֆեսոր, զբաղվել է Ալգոլ 60-ի իրականացմամբ, ներկայումս Microsoft Research-ի հետազոտող է:
Ալգոլ 60 (հետագայում շատ է ազդել C-ի վրա)
«Ես չէի կարող դիմադրել զրոյական ցուցիչը (null) ավելացնելու գայթակղությանը, միայն այն պատճառով, որ այն այդքան հեշտ էր իրագործել: Դա բերեց անհաշվելի սխալների, խոցելիությունների ու անհաջողությունների, որոնք երևի միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել վերջին քառասուն տարիների ընթացքում»
Թոնի Հոեր.
Basic-ի մասին
«Գործնականում անհնար է սովորեցնել ծրագրավորման լավ ոճ այն ուսանողներին, ովքեր գործ են ունեցել Բեյսիքի հետ, որպես ծրագրավորող նրանք առանց վերականգնման հույսի մտավոր հաշմանդամ են դարձել»:
Դեյկստրա, «The Threats to Computing Science».
(Դեյկստրաից էլի բաներ ունեմ կարդալու բլոգում)
C լեզվի մասին
«C-ով ծրագրավորումը նման է նոր փայլեցրած հատակին արագ պարի, երբ շրջապատված ես սուր ածելիները ձեռքերին մարդկանցով»
Վալդի Ռավենս. Ծրագրավորող.
«Պասկալից անցումը C-ի նման է Մորզեի այբուբենով գրել սովորելուն»:
Ջ. Փ. Քանդուսսո. Ծրագրավորող.
«Հռոմեկան կայսրության անկման պատճառներից մեկը այն էր, որ նրանց հանրահաշվում չկար 0, ու նրանք ոչ մի ձևով չէին կարողանում հաղորդել C-ով գրված ծրագրերի աշխատանքի ավարտի մասին».
Ռոբերտ Ֆիրտ. Ծրագրավորման գրքերի հեղինակ
«Արդեն առավոտյան վեց անց կես է … Իսկ դու գիտե՞ս, թե որտեղ է հիմա թափառում քո ստեկի ցուցիչը»:
Անոնիմ.
C++ լեզվի մասին
«C-ի միջոցով դուք հեշտությամբ կարող եք կրակել ձեր ոտքին: C++-ի միջոցով նույնը անելը դժվար է, սակայն եթե դա հանկարծ պատահի, ապա այն կպոկի ձեր ոտքը ամբողջությամբ»:
Ստրաուստրուփ. C++ ի ստեղծողը
«Ծրագրավորման լեզուների էվոլուցիան ՝ Fortran – չտիպավորված լեզու, C – թույլ տիպավորված լեզու, Ada – խիստ տիպավորված լեզու: C++ – ուժեղ գովազդված լեզու:
Ռոն Սերքլի. Ծրագրավորաղ:
«Ես եմ հորինել “Օբյեկտ-կողմնորոշված” տերմինը, սակայն ես ոչ մի դեպքում ինկատի չեմ ունեցել C++-ը»
Ալան Քեյ. Smalltalk-ի ստեղծողը
«C++ -ի վերջին նորամուծությունները ստեղծվել են նախորդ նորամուծությունները ուղղելու նպատակով»:
Դեյվիդ Ջեյմսոն. Գրող
«C++ -ը արժանի է ծրագրավորման լեզուների պատմության մեջ նույն տեղին, որին արժանի է Կալիգուլան, Հռոմեկան կայսրության պատմության մեջ»:
Ռոբերտ Ֆիրտ.
«Java-ն նույն C++ն է, որից հեռացվել են բոլոր ատրճանակները, դանակները և մահակները»:
Ջեյմս Գոլսինգ, Java-ի ստեղծողներից մեկը
«C++-ը ահավոր լեզու է: Նույնիսկ եթե C-ն ծրագրավորողներին վախեցնելուց բացի ոչ մի այլ առավելություն չէր տալիս,նույնիսկ դա բավարար փաստարկ էր C-ն ընտրելու օգտին»:
Լինուս Տորվալդս, Linux ստեղծողը.
COBOL լեզվի մասին
«Cobol -ի կիրառությունը խեղում է ուղեղը, դրա դասավանդումը հավասարեցվում է քրեական հանցագործության»:
Դեյկստրա
Java լեզվի մասին
«Եթե ջավայում իրոք աղբահավաք աշխատեր, ծրագրերի մեծամասնությունը կջնջեին իրենք իրենց հենց առաջին անգամ աշխատելիս»:
Ռոբերթ Սեուել. Ծրագրավորող.
Lisp լեզվի մասին
«Lisp-ը ծրագրավորման լեզու չի, այլ շինանյութ»:
Ալան Քեյ.
Perl-ի մասին
«Per-ը միակ լեզուն է, որով գրված ծրագրերը միևնույն տեսքը ունեն RSA- գաղտնագրումից(???) հետո»
Քեյթ Բոստիկ Ծրագրավորող, Sleepycat ստեղծող, BSD-ի քանթրիբյութորներից մեկը.
PHP-ի մասին
«PHP —ն փոքր չարիք է. ստեղծված ոչ կոմպիտենտ սիրողների կողմից: Իսկ Perl-ը ահռելի ու խորամանկ չարիք է ստեղծված՝ փորձառու ու այլասերված մասնագետների կողմից»:
Ջոն Ռիբբենս. Ծրագրավորող
Bash և այլ շելեր
«Ավելի հեշտ է պորտել շելլ-ը, քան շել սքրիփթը»
Լարի Ուոլլ. Perl-ի ստեղծողը.
Ու վերջում
«Գոյություն ունեն ընդամենը երկու տիպի ծրագրավորման լեզուներ՝ այն լեզուները, որոնք մարդիկ անընդհատ հայհոյում են, և որոնք ոչ ոք չի օգտագործում»:
Ստրաուստրուփ.
սպանեց 🙂 լավն էր
մանավանդ սա :Ճ
«PHP —ն փոքր չարիք է. ստեղծված ոչ կոմպիտենտ սիրողների կողմից: Իսկ Perl-ը ահռելի ու խորամանկ չարիք է ստեղծված՝ փորձառու ու այլասերված մասնագետների կողմից»:
լսի ինչ լավ հավաքածու էր։
Դեյկստրային ես ահավոր սիրում եմ։
Նա վերջն է։
Ու ասենք նա է առաջինը առաջարկել ալոքեյթ անել տիպավորված հիշողություն։
Նա ՍիԷս֊ի ամենավեհ դեմքերից է։
հա, մի սի֊պլյուսական լավ արտահայտություն կար։
ես այդ մասին թե հասցնեմ, կխոսեմ բարքեմփին։
թե ինչու է լինում որ վերանում են մշակույթներ ու տեխնոլոգիաներ։
ահա
Հա , Դեյսկստրան իրոք շատ լավն է, նրա «Խոնարհ ծրագրավորողը» հոդվածից մի քանի մեջբերում էլ ունեմ արած, ինձ որ շաաատ է դուր գալիս: Էս լինքը
http://ablog.gratun.am/418/