Ծրագրավորում․ Ինչ ծրագրավորման լեզու սովորել առաջինը

Բարի լույս․ Շատերը ուզում են ծրագրավորում սովորել։ Դա նորմալ աշխատանքի հնարավորություն  է, շատ հետաքրքիր ու լավ վարձատրվող։ Սակայն որքան էլ շատ են ուսումնական կենտրոնները, առցանց ռեսուրսները ու գրքերը, սկսնակները դժվարանում են ընտել առաջին ծրագրավորման լեզուն։ Իրականում առաջին լեզվի և տեխնոլոգիական ուղղության ընտրությունը որոշվում է որևէ կոմպետենտ մարդու կողմից տրված խորհրդով։ Հիմա ես ուզում եմ իմ փայ խորհուրդը տալ, թե իմ կարծիքով (ու ոչ միայն իմ), որ լեզուն արժե սովորել որպես առաջին լեզու։ Իհարկե պետք է հասկանալ, որ միայն ծրագրավորման լեզվի իմացությունը մարդուն դեռ ծրագրավորղ չի դարձնում, այլ բաներ էլ է պետք իմանալ, տենց computer science-ոտ բաներ։ Տվյալների տիպեր և կառուցվածքներ, ալգորիթմներ, նախագծման կաղապարներ, մաթեմատիկա և այլն, սակայն այս բոլորը ուսումնասիրելու համար գոնե մեկ ծրագրավորման լեզու նախապես իմանալը շատ օգտակար է, որոշ դեպքերում նաև պարտադիր է։ Մարդիկ այսպիսի ուղեցույց են ստեղծել, որը օգնում է կողմնորոշվել լեզվի ընտրության մեջ։ Սեղմեք պատկերին ավելի մեծ տարբերակը տեսնելու համար։ Նայեք, հետո չմոռանաք հետ գալ ։) Իհարկե

Դեյկստրա "Խոնարհ ծրագրավորողը"

Ուղակի ինտելեկտուալ օրգազմ ապրեցի Դեյկստրայի «Խոնարհ ծրագրավորողը» հոդվածը կարդալիս: Ահա կոնսպեկտը … Որոշ մասեր հետաքրքիր կլինեն նաև ոչ ծրագրավորողների համար: