![](http://4.bp.blogspot.com/_ebyKPeHchZg/TSCCz_koKZI/AAAAAAAAB7c/od83rko_ib4/s640/Tiflis+20101.jpg)
Քաթի տակ ևս 8 նկար
Թիֆլիսի շենքերը մի առանձին հետաքրքիր թեմա է: Ամբողջ Թիֆլիսում շինարարություն է գնում, բայց պիտի զարմացնեմ, բարձրահարկ բնակելի ու օֆիսային շենքեր չէն սարքում: Վերանորոգում են հին շինությունները: Հին քաղաքի տարածքում, հայկական Հավլաբարում և այլ վայրերում: Հատկապես Հավլաբարում ու հին քաղաքի տարածքում բնակելի տները արտաքինից ռեստավրացիա են անում, պետության հաշվին, դրանց տալով այն տեսքը որը դրանք ունեցել են ասենք 100 տարի առաջ:
![](http://2.bp.blogspot.com/_ebyKPeHchZg/TSCCzYIaMoI/AAAAAAAAB7c/WSmn1P7mR_Q/s640/Tiflis+20102.jpg)
![](http://1.bp.blogspot.com/_ebyKPeHchZg/TSCCw04VvtI/AAAAAAAAB7c/5P6o3gWy9sY/s640/Tiflis+20103.jpg)
Այս տունը օրինակ գտնվում է հին քաղաքում , Նարիկալա ամրոցի տակ:
![](http://4.bp.blogspot.com/_ebyKPeHchZg/TSCCrDuRcFI/AAAAAAAAB7c/WVXKPqtGVTE/s640/Tiflis+20108.jpg)
Հին քաղաքից մի փողոց
![](http://4.bp.blogspot.com/_ebyKPeHchZg/TSCC1cxPThI/AAAAAAAAB7c/t8qkoDrafJQ/s640/Tiflis+20107.jpg)
Մի հյուրանոց Հավլաբարում
![](http://2.bp.blogspot.com/_ebyKPeHchZg/TSCCqIH2yoI/AAAAAAAAB7c/xqPEHRLcDi0/s640/Tiflis+20106.jpg)
Իմիջիայլոց Հավլաբարում դեռ շատ հայերեն խոսացող կա, ես իմ սեփական ականջով հայերեն խոսակցություններ եմ լսել:) Բացի դրանից, լսելուս նախորդ օրը տաքսիստը պատմեց, որ ինքը Հավլաբարից է, և որ այնտեղ կարելի է մարդկանց հետ հայերեն խոսալ, որ շատերը հասկանում են, ու որպես ապացույց խոսակցության լեզուն փոխեց ռուսերենից հայերեն:
Իսկ այս երկուսը, ու սրանց նման շատ շատերը սպասում են իրենց հերթին:
![](http://3.bp.blogspot.com/_ebyKPeHchZg/TSCCq5jrB4I/AAAAAAAAB7c/IjoK5k9simM/s640/Tiflis+20105.jpg)
![](http://4.bp.blogspot.com/_ebyKPeHchZg/TSCCshTC48I/AAAAAAAAB7c/H8OooBlKsG4/s640/Tiflis+20104.jpg)
Սա էլ ամենավատ նկարը այս շարքից, բայց առանց սրա չի ստացվի:
![](http://2.bp.blogspot.com/_ebyKPeHchZg/TSCCr-M_T4I/AAAAAAAAB7c/2oLpls7EVEM/s640/Tiflis+20109.jpg)
Նարիկալա ամրոցը, սբ.Գևորգ, սբ. Նիկողայոս եկեղեցիները, ու մի երկու տուն: սբ.Գևորգը հայկական է, դրա բակում է գտնվում մեր մեծ կոսմոպոլիտ 🙂 Սայաթ-Նովայի գերեզմանը??? հուշարձանը: Այս երկու եկեղեցիների մասին առանձին գրեմ ու կդնեմ նկարները:
ՀԳ: Լեզուների թեմայով
1. Վախեցնում էին, որ վրացիները ռուսերեն չէն խոսում, լավ էլ խոսում են:
2. Փողոցներում, ցուցանակների գերակշռող մասը գրված է վրացերեն լեզվով, տեղ տեղ երևում են նաև անգլերեն բառեր:
3. Վրացիներենում ինչպես գիտեք մեծատառեր չկան, անմեծատառ լեզվամտածողության հետևանքով , տվյալների բազաներում մարդկանց լատինատառ անուն-ազգանունները նույնպես գրում են փոքրատառ 🙂
<3. Վրացիներենում ինչպես գիտեք մեծատառեր չկան, անմեծատառ լեզվամտածողության հետևանքով , տվյալների բազաներում մարդկանց լատինատառ անուն-ազգանունները նույնպես գրում են փոքրատառ :)>
այ սա նորություն էր :ՃՃՃՃ դզեց
Կայֆ !!!