in Խառը

Ավանդական ժողովրդական պարեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Հունիսի 29-ին ժամը 19:00Հունիսի 30-ին ժ 19:00: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրավիրում է բոլորին հայկական ավանդական պարերի ուսուցման՝ «Կարին» համույթի մասնակցությամբ:

Կարին անունը ծագում է Արևմտյան Հայաստանի տարածաշրջանի անունից, որը ներկայումս հայտնի է Էրզրում անվան տակ: «Կարին» համույթը զբաղվում է հին հայկական, հատկապես Արևմտյան Հայաստանի ազգային պարերի ավանդույթների պահպանմամբ եւ վերականգնմամբ: Համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, յուրաքանչյուր հանդիպմանը Գաֆէսճեան քանդակների պարտեզում ներկայացնում է տվյալ պարի պատմական ակնարկը, նշանակությունը, նաև տալիս է ավանդական տարրերի մեկնաբանությունը:

Comments are closed.