in Կրթություն 2.0


Մի այսպիսի անիմացիոն սերիալ կա. «Ֆիքսիկներ», շատ հետաքրքիր նկարած, դինամիկ, գունագեղ, կայֆ սերիալ է: Ֆիքսիկները տենց փոքր տեխնար տպեր են, ովքեր ապրում են ցանկացած սարքի մեջ, նրանք հասկանում են տեխնիկայից ու գիտությունից, ու ֆիլմի մյուս երիտասարդ հերոսին ամեն մի սերիայում պատմում են մի սարքի մասին, թե ինչպես է այն աշխատում, ինչ սկզբունքով և այլն, ու նաև վերանորոգում են փչացած սարքերը: Մի խոսքով շատ կարևոր ու լավ իրականացված կրթական ֆիլմ է:

Տղաս նույնիսկ չհասկանալով ռուսերեն, շատ ուշադիր նայում է ֆիլմը, չեմ ասում, թե բան է հասկանում, ասածս այն է, որ ֆիլմը շատ գրավիչ է երախայի համար, իսկ ինչը գրավիչ է, այն էլ եֆեկտիվ է:

Ու ցանկանում եմ, որ մեր լրատվամիջոցներից որևէ մեկը վերցնի ու թարգմանի այդ մուլտֆիլմը, սա շատ մեծ ներդրում կլինի մեր սերունդների համար, իրոք: Հակառակ դեպքում բոլոր նախապայմանները կան այս դեբիլներին նմանվելու:

Մերոնք թարգմանում են չէ՞ Նարուտոն, Սպունգը ու այլ արտասահմանյան մուլտֆիլմեր: Սակայն շատ քիչ են այն մուլտֆիլմերը, որոնք իրոք օգտակար են, իսկ Ֆիքսիկները իրոք շատ օգտակար կլինեն, եթե ուզում եք համոզվել, նայեք ռուսական «Կառուսել» մանկական հեռուստաալիքը, կամ նայեք մի երկու սերիա ֆիքսիկների կայքում:

«Կառուսելը» մի առանձին թեմա է, միայն մի բան, եթե համեմատեք «Դիսնեյի» կամ այլ ամերիկյան կամ եվրոպական մեզ հասանելի մանկական հեռուսաալիքների հետ, ու մի պահ պատկերացնեք, թե այդ ալիքները մանուկ ու դեռահաս տարիքում նայած մարդիկ մեծ տարիքում ինչքան են տարբերվելու կհասկանաք ինչ եմ ասում: Դա իրոք մեծ տարբերություն է լինելու: «Կառուսել» նայածը առանց աչքը թեքելու ծամելու է ու թքելու «Դիսնեյ» նայածին, ինտելեկտուալ ու մշակույթային այնպիսի սերունդ են ստեղծում ռուսները, որ վաղը բոլորի հախից էլ գալու են:

Սա ռուսաֆիլների համար չեմ ասում, որ ասեք. «բա տե՜ս, ռուսների ձեռքն է պետք բռնել» ռուսները մեր ձեռքիչ չէ, կոկորդից են բռնել: Բայց մինչև կկարողանանք ազատվել այդ ճիրաններից, անպայման պետք է հնարավորինս մեծ օգուտ քաղել դրանից:

Թարգմանությունների մասին շատ եմ գրել, ու եթե հանկարծ մեր լրատվամիջոցներից ոչ մեկը դա չանի, գոնե սիրողական մակարդակով արժե թարգմանել Ֆիքսիկները, չգիտեմ ովքեր կանեն, բայց դա մեզ իրոք պետք է: Ու պետք է զարգացնել սիրողական թարգմանությունների մշակույթը: Դա նույնպես կապված է ակտիվության հետ, դա մի զբաղմունք է, որը կփրկի մեզ նաև հոգնած լինելուց:

Այնպես որ, չփորձեք հանգիստ լինել , անհանգիստ եղեք ու ամեն ինչ լավ կլինի …

  1. “…Ու պետք է զարգացնել սիրողական թարգմանությունների մշակույթը: Դա նույնպես կապված է ակտիվության հետ, դա մի զբաղմունք է, որը կփրկի մեզ նաև հոգնած լինելուց:”
    Բոլդ/իտալիկ էս միտքդ. ես էլ անպայման էդ բաժինը կունենամ. բայց անգլերենից :Ճ

    • Հա Լեռանե ջան, անպայման ունեցի, հավես բան ա :Ճ

    • վայ սենսեյիդ գլուխը շները ուտեն հա :Դ:Դ:

Comments are closed.