բաժին Իմ մասին, Օրական

Սիրելի ես-ս

Սիրելի Ես-ս

Տարվա ամփոփում․ արվածի, չարվածի ու չստացվածի քննություն ու հաշվետվություն։ Նախ և առաջ ինքնս ինձ համար, հետո նաև ձեզ համար իմ հարգելի ընկերներ։
Ամփոփումը տալիս է նոր ուժեր ու մտքեր ապագա տարվա համար։ Անցնելու եմ ոլորտ առ ոլորորորտ ոլորտ։ Տարիս ակտիվ ու լի էր նոր գործունեույթան ոլորտներով, նոր հետաքրքիր ծանոթություններով, ապրումներով, զբաղմունքներով, նոր մտքերով ու զգացմունքներով։

Լավագույն լուսանկարներ

Քիչ եմ նկարել, բայց մի քանի սիրելի կադր ունեմ այս տարի արված։ Ահա դրանք։

Kaskad, Yerevan1-2

Շարժվող գույներ

Փողոցային #47

Փողոցային #46

Փողոցային #46

Ամենաանհանգիստ տեքստեր

Տարբեր փիլիսոփայական տեքստեր, որոնք տարվա կտրվածքով համարում եմ ամնահաջողվածները և ամենակարևորները։ Առաջարկում եմ աչքի անցկացնել։

1. Մտքի աչքերի և մտքի ձեռքերի մասին
Կամ մտորումներ կրթության կազմակերպման մասին, նաև հետաքրքիր քննարկում
http://ablog.gratun.am/6545/

2. Մտորումներ վասն գրանտակերության
կամ ինչպես պահել հասարակական կազմակերպություն առանց գրանտերի
http://ablog.gratun.am/6520/

3. Ազատ տարածության մասին
կամ ինչպես է ազատ տարածությունը լավացնում կյանքը
http://ablog.gratun.am/5207/

4. Մարտիկի հողագործի ու տանուտերի մասին
կամ ինչ հոգևոր-հոգեբանական տարբերություն կա սլավոնների ու գերմանացիների միջև, և թե ինչ կապ ունի դա հայերիս հետ։
http://ablog.gratun.am/5898/

Տեխնիկական տեքստեր և դիդակտիկ նյութեր

16 հոդված տարբեր կարևորության և որակի
http://hy-it.org/author/anhangist/

Եթե նախորդ տարի ես դեռ միայն մտածում էի դասավանդելու մասին, ապա այս տարի լրիվ խրվել եմ դրա մեջ։ Ու հեչ էլ դժգոհ չեմ։ Մի հանք դիդակտիկ նյութեր ինֆորմատիկայի դասավանդման համար, ուսումնական տարվա ավարտին ցուցակը դեռ կավելանա։
http://ablog.gratun.am/presentations/

Ամենաանհանգիստ կամ ամենահետաքրիր նախագծեր

Տարվա ընթացքում տարբեր չափով մասնակցել եմ կամ լրիվությամբ իրականացրել թվով մոտ 10 կայքի աշխատանքների, սակայն դրանց մեջ ոչ մի պոեզիա չկար։ Բայց այս երկուսը տարվա լավագույն աշխատանքներս են, հենց առկա պոեզիայի ու անձնական մեծ հետաքրքրության տեսանյունից։

1. Լրատուն
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Վահրամ Մարտիրոսյանին և Ինտերնյուզի ողջ կազմին, այս հրաշալի նախագծին մասնակցելու հնարավորության համար։
http://ablog.gratun.am/6441/

2.Կովկասյան խաղաղասիրական պորտալ
Շատ հետաքրքիր առցանց տվայլների բազա և հետազոտական գործիք, այն մասին թե երբ,ով,ինչպես և ում փողերով է իրականացրել խաղաղասիրական նախագծեր Կովկասիյան տարածաշրջանի համար։
http://caucasuspeace.org/

Անհանգիստ կոդինգ

1․ hanuman home library
Փլագին, որը վորդպրես կառավարման համակարգը կարող է դարձնել անձնական գրադարանի կառավարման համակարգ։ Սա կարող է օգտակար լինել մեծ անձնական գրադարան ունեցող մարդկանց, նաև դպրոցներին կամ այլ հաստատություններին, որոնք ունեն գրադարան ու որը անհրաժեշտ է դասակարգել և կառավարել։ Դեռ չեմ ավարտել, սակայն այս տեսքով էլ արդեն կարելի է այն օգտագործել։ Իմ անձնական գրադարանը արդեն մասամբ լցված է ահա, կարող եք այստեղ տեսնել։
https://github.com/hanumanum/Hanuman-Home-Library

2․ Բուն Հայկյան ամսաթվի կոնվերտոր
php կլասս, որը կոնվերտում է հուլիան ամսաթիվը բուն հայկյան ամսաթվի, վերադարձնելով նաև ամսվա, օրվա, ժամվա հայկական հնագույն անվանումները։
https://github.com/hanumanum/ArmHaykyanDate

3․ Լրատվական ռադիոյի հաղորդաշարերի ներբեռնիչ սքրիփթ
http://hy-it.org/4533/

Անհանգիստ կենսակերպի փոփոխություններ

Այս տարի հասկացա, որ զարգացումը շատ դեպքեում ոչ միայն ավելացման ճանապարհով է գնում, այլև պակասեցման և օպտիմալացման։ Այստեղ կարևոր է սովորությունների փոփոխությունը և որոշ սովորություններից հրաժարվելը։ Ու դա վերաբերվում է և կենցաղավարությանը և այն տեխնոլոգիաներին, որոնք մենք օգտագործում ենք և բազմաթիվ այլ բաների։ Ու ոչինիչ եթե մտածված փոփոխությունը քեզ որևէ բանից կզրկի, այն հաստատ ավելին կտա։
http://ablog.gratun.am/6112/

1․Ֆիզիկական կյանք

  • փաբերում լռվելուց հրաժարում, սպորտդահլիճ
  • սարքել (ոչ թե գնել) այն ինչը հնարավոր է, ծիպը DIY կամ зделай сам,հնարավոր է այս թեմային վերաբերվող նոր բաժին սարքեմ բլոգումս։

2․Ինտերնետային կյանք
ՖԲ-ից հրաժարում, չեմ օգտվում նաև գուգլի մեյլից, ցանցային կյանքս հնարավորինս դիվեսիֆիկացնում եմ։
Այդ թվում էլ․փոստը կարդում եմ thunderbird-ով, rss-ները քաշում lifearea-ով, ֆայլերը օնլայն պահում սեփական հոսթինգի վրա բարձրացված owncloud-ում և այլն։ Այս (և ոչ միայն) ֆնտֆլսների մասին մի արանքով ավելի մանրամասն կգրեմ, որպիսի միայն թիթիզանալ չլինի այլ նաև օգուտ ։)

Անհանգիստ արշավներ

Ընդհամենը 3 արշավ, քիչ էին, բայց լավն էին

Արշավական հարիսա

Արշավական հարիսա

Գրքեր

Կարդացած գրքերի ու հոդվածների մասին բան չեմ գում, ինչը գրելու արժանի էր արդեն գրված է Անհագնսիտ Բլոգում կամ հատուկ մեջբերումների համար սարքած նոր բլոգում։

Կիստ մնացած բաներ

Պլաններ ապագա տարվա համար

  • Նոր «Հանգույցների փիլիսոփայություն» արթ-ինֆորմացիոն-փիլիսոփայական նախագիծ։
  • Արշավներ մինմում 10 արշավ ։) արշավների ժամանակ հավաքել տարվա ընթացքում օգտագործվելիք խոտաբույսերի և հատապտուղների պաշարը ։)
  • Զարգացնել գրադարանի փլագինը։
  • Հայկական ամսաթվի կոնվետոր կլասը դարձնել վորդպրեսի փլագին, հեռախոսային հավելված և յունիթիի համար ինդիկատոր։
  • Մի հանք գրքեր ու ֆիլմեր, որոնք ուզում եմ կարդալ ու նայել։
  • Էլի մի քանի կոդինգ նախագծեր, որոնց մասին դեռ շուտ է խոսելը։

Շնորհակալություններ

Ու ուզում եմ շնորհակալություն հայտնել որոշ մարդկանց, ովքեր այս տարի շատ օգնել են ինձ, սրբագրել են տեքստերիս մի մասը, զրուցել են ինձ հետ, գրել են հետաքրքիր հոդվածներ և բլոգային գրառումներ, նոր մտքեր ու գաղափարներ են տվել։ Մտքի, կամքի, զգացմունքի, աշխատանքի, խմելու ու ճանապարհի ընկերներ են եղել։ Ցանկը այբենական է ;)։

Ցուցակը գրեցի հետո ջնջեցի ։), շնորհակալությունս ու սերս տելեպատիկ ճանապարհով եմ ուղարկում։ Բռնեք ։)

Լուսաթռչյուն

Լուսաթռչյուն

Շնորհավորանքներս

Ի՞նչ կուզեմ մաղթել ապագա տարվա համար։
Մեզ բոլորիս ու համայն աշխարհին ցանկանում եմ խաղաղություն, հարստություն,ուրախ ու անհոգ կյանք։ Չաղ ու բախտավոր լինենք։

Ցանկանում եմ բոլորիս սովորենք մեր ռեսուրսները ճիշտ օգտագործել, լինել ավելի քննադատական ու միաժամանակ ստեղծագործ, զարմացող ու հետաքրքրասեր, դուխով արի ու անվախ։
Ու մեզ գերնպատակներ են պետք, թեկուզ ամեն մեկիս կյանքի մաշտաբով, բայց գերնպատակներ, որոնք լուծվելու են միայն ուժերի գերագույն լարման միջոցով։ Ու եթե այդպիսիք չգտնվեն, մենք կմնանք այն ինչ էինք նախորդ տարի։

Ցանկանում եմ բոլորիս սուր միտք, ամուր կամք և շատ փող մեծ սիրտ ,  բազում հաղթանակներ։ Ու որ իրար չկորցնենք հանկարծ։
Լավ մնացեք, գնացի ձեր բոլորի կենացը խմելու։

Թթի ֆանտա

Թթի ֆանտա

Դբա լավը 😉

    • Եսիմ, մի քիչ որ ավելի շատ լիներ հեչ չէի հրաժարվի ։)

Մեկնաբանությունները փակված են