Ամսաթիվ՝ Մայիսի 9 2016թ
Մասնակիցներ՝ Եվա, Ջեյքոբ, Տարոն, Շողիկ, ես
Շուշիից ամենակարևոր տպավորությունս այն էր, որ այդ քաղաքը կարծես երկու ժամանակների՝ անցյալի ու ապագայի արանքին լռված լինի, կան գեղեցիկ նոր շենքեր, հյուրանոցներ, խանութներ և այլն , սակայն հենց կողքը դեռ պատերազմի տարիներին ավերված շինություններ։ Ամբողջ քաղաքում շինարարությունը և ավերածությունը փոխեփոխ ապրում են նույն փողոցների վրա։ Իհարկե ափսոս, կուզեի որ պատերազմի հետքերը չմնային այսքան տարի հետո ․․․
Բայց լիքը երեխաներ հանդիպեցինք, որոնց անողոքաբար նկարել եմ ։Ճ
Ջդրդուզ, մի հրաշալի ձոր, որտեղ մեզ վրա հասավ անձրևաքամին մառախուղի հետ միասին։
Քայլել ենք փողոցներով, գնացինք եկեղեցիները, մի եկեղեցում խելագարվելու ակուստիկայով հատուկ սենյակ կար․ կենտրոնում կանգնում էիր, երգում, ու թվուր էր թե ձայնդ քո ներսից է գալիս, նաև մի քիչ դիսթորշնով։
«Կանաչ» կոչվող եկեղեցին լի էր հեքիաթային լույսով, գունավոր վիտրաժներով եկեղեցի էր, ֆանտաստիկ լույս էր մեջը։
Մզկիթը կար, որը ինձ համար անհետաքրքիր դուրս եկավ, չնայած չէի սպասում։
Դբա Լավը ։)