«Անհանգիստ ասացվածքներ» բաժնի հոդվածները

Զարգացման մասին

Զարգացումը ոչ մի դեպքում շատ գիտելիքներ կուտակելու մեջ չի, այլ կյանքի որակի փոփոխության, չնայած գիտելիքները դրա համար օգտակար են լինում:

Հայերեն պարել սովորելու մասին

Հայերեն պարել սովորելիս սովորում ես նաև, որ երկնքին նայելուց առաջ մի լավ պիտի ոտքերիդ տակը ուսումնասիրես:

Երկարացնելու ու կարճացնելու մասին

- Խի՞ էս թրաշդ երկարացնում (կամ մազերդ)

- Ես հատուկ չեմ երկարացնում, երկարում ա , այդ դուք եք կարճացնում:

Արշին

- Դու բոլորին մի արշինով ես չափում, քո արշինով

- Ուրիշ արշին չունեմ, ինչո՞վ չափեմ: