Լավ նորություն (մի քիչ էլ գովազդ
), «աւիւն» խումբը ելույթ կունենա «Rock ConFest» փառատոնի շրջանակներում:
13 ապրիլ 2013, ժ. 18:30 ,
Երգի Պետական Թատրոն (Խանջյան 13ա)
Մուտքը ազատ է

Ինպես գրված է փառատոնի ֆբ միջոցառման էջում
«Աւիւն» («աւ», ավյուն) – Ethno-art-rock
Էքսպերիմենտալ երաժշտական նախագիծ է, որի ներկայիս կազմը ձևավորել են այս ոլորտում որոշակիորեն կայացած երաժիշտներ:
Քրիստինե Կոլյանի վոկալը վերջին անգամ հնչել է «Գիզակ» խմբում` Էդգար Սարգսյանի կիթառի ուղեկցությամբ: Դավիթ Գրիգորյանն ու Դավիթ Գալստյանը՝ կիթառ ու բաս, համապատասխանաբար, «Որդան կարմիր» ալտերնատիվ/նյու մետալ խմբի գործող անդամներն են: Այս չորս երաժիշտներն են ձևավորում «աւիւն»-ի ներկայիս կազմը:
«աւիւն»-ը նորաստեղծ է ու դեռևս ժանրային որոնման ընթացքում: Այժմյան փուլը ժանրային առումով բնութագրելի է որպես էթնիկ տարրերով արթ-ռոք:
Բանից բեխաբար մարդկանց համար ասեմ նաև, որ խմբի որոշ կատարումներ կարող եք լսել յութուբում և սանդքլոուդում:
Կարդալ ավելին »»