ԻնսթաԸնտրանի #2 Վանաձորյան Շրջան

Նախորդ Ինսթագրամյան ընտրանին բլոգում դնելուց հետո մեկ տարի է անցել։ Այսօր կարծես բլոգի գիշեր լինի, արդեն երեք հատ գրառում արեցի, ու մի երկու հատ էլ երևի կլինի ։) Ինսթագրամի նկարներս ջոգջգատելիս երկու պանակ առաջացավ, մեկը Vanadzor մյուսը notVanadzor, ու սա միակ ապացույցն է, որ վերջին տարին բավականին ժամանակ եմ անցկացրել հայրենի քաղաում։ Հիմա կդնեմ Վանաձորյան շրջանի նկարները, մնացածը մեկ այլ գրառման մեջ։ Դբա Լավը ։)

Ձոն ինսթագրամին

Ինստագրամը այդ առումով հավես է, այն դզեն֊արվեստ է, ակնթարթային ու անընդհատ հասանելի։ Այն կարող է տեխնիկապես ոչ այդքան լավը լինել, նույնսիկ փնթի լինել, բայց և այնպես լինել գրավիչ ու գեղեցիկ։