Ճամփորդություն Շուշի

Քայլել ենք փողոցներով, գնացինք եկեղեցիները, մի եկեղեցում խելագարվելու ակուստիկայով հատուկ սենյակ կար․ կենտրոնում կանգնում էիր, երգում, ու թվուր էր թե ձայնդ քո ներսից է գալիս, նաև մի քիչ դիսթորշնով։

ԻնսթաԸնտրանի #2 Վանաձորյան Շրջան

Նախորդ Ինսթագրամյան ընտրանին բլոգում դնելուց հետո մեկ տարի է անցել։ Այսօր կարծես բլոգի գիշեր լինի, արդեն երեք հատ գրառում արեցի, ու մի երկու հատ էլ երևի կլինի ։) Ինսթագրամի նկարներս ջոգջգատելիս երկու պանակ առաջացավ, մեկը Vanadzor մյուսը notVanadzor, ու սա միակ ապացույցն է, որ վերջին տարին բավականին ժամանակ եմ անցկացրել հայրենի քաղաում։ Հիմա կդնեմ Վանաձորյան շրջանի նկարները, մնացածը մեկ այլ գրառման մեջ։   Դբա Լավը ։)

Մագնումի լուսանկարիչների մասին

Մագնում գործակալության հայտնի լուսանկարիչների դասընթացն էի նայում։ Անընդհատ գրեթե բոլորը կիրառում էին մի բանալի բառ ՝  հետազոտություն։  ես ուզում էի հետազոտել ․․․ ես հետազոտեցի ․․․ լուսանկարչական հետազոտություն ․․․ հետազոտությունս ․․․ Ահագին տարբեր հետազոտությունների մասին էր խոսքը, մեկ դա պատմական կամ աշխարհագրական որևէ «տարածության» լուսանկարչական նախագիծ֊հետազոտություն էր, մեկ՝ հոգեբանական, մեկ երկրաչափական կամ քաղաքական, գույների, ռակուրսների,ֆորմաների, մարդկային ճակատագրերի և այլն  բայց գրեթե բոլորը իրենց գործին վերաբերվում էին, ինչպես հետազոտական աշխատանքի։ Դբա Լավը ։)