Պարտիզանական պատերազմի մասին

Գիտե՞ք չէ, որ վեբում ձեզ անընդհատ հետևում են: G+ը, ֆեյսբուքի like-ը, գուգլի անալիտիքսը ու այլ մեծ ձյաձյաների լրտեսները: Ու կարևոր չի դու աքաունթ ունես, այդ սոց.ցանցերում թե չունես, եթե մտնում ես մի կայք որտեղ դրված են այդ ստեղները դրանք հայտնում են ուր որ հարկն է, որ այսինչ համակարգչից , այսինչ այփի-ով մեկը նայեց այս կայքը, հետո անցավ այն մյուսին և այդպես շարունակ: Ու բացի դրանից …

Սեփական տան (առանձնատան) մասին

Ինչու՞ եմ ես երազում սեփական տան մասին: Որովհետև սեփական տունը ինձ համար ռեալիզացված ազատության ու անկախության խորհրդանիշ է: Հիմա ասեմ թե ինչու: Սեփական տուն ունեցողը երբեք ոչ ոքի չի ջրի, ու ոչ մի վերևի հարկում ապրող տիկին իրեն չի ջրի: Ամռան ամիսներին չի շնչի աղբի հոտը: Սեփական տուն ունեցողը միշտ կարող է ընդարձակվել, ավելացնել մի հարկ, կամ մի սենյակ: Ու չի մտածի այն մասին, որ եթե շատ երախա է ուզում ունենալ, տեղ չի լինի, որ ամեն մեկը իր առանձին սենյակն ունենա: Սեփական տուն ունեցողը կարող է մի փոքր ավելի նպաստավոր էկոլոգիա ստեղծել իր շրջակայքում, մի քանի ծառ ավել տնկել այգում, ու դա ավելի շատ թթվածին կտա: Սեփական տուն ունեցողը միշտ կիմանա թե ինչ միրգ է ուտում, որովհետև հենց ինքը կաճցնի այդ միրգը վերը նշված այգում: Սեփական տուն ունեցողը միշտ հով ու հաճելի տեղ ունի, որտեղ կարող է նստել իր ընկերների հետ ու խմել հենց նույն այգում աճեցված և սեփական ձեռքով

Նորից աուդիոգրքերի մասին

Մարդը ինչպես հայտնի է, արտաքին աշխարհից ստացվող ինֆորմացիայի մեծ մասը ստանում է վիզուալ «խողովակով» ՝ աչքերով: Իմաստ ունի իհարկե այդ  բեռնվածությունը թոթափել մի փոքր ու սովորելու և  ժամանցի համար օգտագործել նաև լսողական «խողովակը»: Ու այն մարդիկ ովքեր ասում են որ գիրք լսելը ո՞րն է, երևի չէն հիշում,