«Կյանքի Օպտիմալացում» բաժնի հոդվածները

Պլաստիկ Վիշապագիտություն

Վիշապները լինում են ջրային, հրեային, օդային, հողային և հանքային

Մի քիչ ընտանեկան կյանքից կլինի այս գրառումը, բայց դե ուզում եմ կիսվել էս մասով բոլորիդ հետ:
Ուրեմն շուկայում գոյություն ունեցող մանկական պլաստիլիննները բաժանվում են երկու տեսակի:
Ֆրանսիական, Գերմանական, Իտալական և այլն …, երեք-չորս գույն, էնքան քիչ,  որ պտիչկա նակակալա, ինչ որ մոտավորապես 8000-9000 դր-ի սահմաններում:
Չինական , էլի մի չորս գույն, մի քիչ ավելի շատ , անհամեմատ էժան , բայց Ա.-ծ գիտի թե ինչ զիբիլից սարքած:

Խնդիր կար գնել պլաստիլին, որ մեր տղեն մի քիչ խաղ անի պլաստիկ նյութով: Գնացի նայեցի, եվրոպականները անիմաստ թանկ, չինականը անիմաստ կասկածելի: Ահագին էստեղ-էնտեղ ման եկա, այլընտրանք չկար: Վերջը ինչ եմ գլուխներդ հարթուկում …

Գտա լուծումը, գնացի նկարչական իրերի խանութ, հարցրեցի, բա ունենք, պրոֆեսիոնալ գերմանական պլաստիլին, կիլոն 3000 դ.:
Ասի տուր: /*արա՜ մի կիլո պլաստիլինից կարելի ա ապարանք էլ սարքել, նույնիսկ փոքր քաղաք */

Կհարցնեք, բա գույնը՞, մի գույն՝ մարմնագույն, որովհետև պլաստիլինի էությունը պլաստիկությունն է, ոչ թե գույնը :) , գույնը երկրորդական է:
Ահա արդյունքներից որոշները:

Հայկական ջրային, ջրապահպան բվա-վիշապ :)

Հայկական ջրային, ջրապահպան բվա-վիշապ :)

Կարդալ ավելին »»

Ազատ տարածության մասին

Էսօր ավտոբուսով տուն էի գնում, մի հետաքրիր բան կար, լիքը ազատ տեղ կար, նաև լիքը մարդ ոտքի վրա էին, հետաքրիր էր: Մտածեցի որ, եթե կա ազատ տարածություն, ապա մարդիկ կարող են տեղը թողնել նրանց, ում դա իրոք պետք է: Երևակայեք երթուղային տաքսում ազատ տեղ ու կանգնած մարդիկ, աբսուրդի թատրոնից մի դրվագ կլինի, քչալ երգչուհին գլուխը պատով է տվել ոտքն էլ քարով, ու նաև … կերել այդպիսի պատկերի հետ հաեմատած:

Հիմա ինչպե՞ս անել, որ օրինակ երթուղային տաքսիներում տեղ ազատվի: Կարդալ ավելին »»

Զարգացման մասին

Զարգացումը ոչ մի դեպքում շատ գիտելիքներ կուտակելու մեջ չի, այլ կյանքի որակի փոփոխության, չնայած գիտելիքները դրա համար օգտակար են լինում:

ՆախաՎերջին անգամ աուդիոգրքերի մասին

Ճիշտն ասած սուտ եմ ասում, որ նախավերջին անգամ, որովհետև դեռ շատ եմ անդրադառնալու էս թեմային:

Բայց ով դեռ չի կարդացել նախորդ գրառումներս ահա, այստեղ գրված է թե ինչու ու երբ լսել աուդիոգրքեր, այստեղ թե ինչու է գիրք լսելը ավելի բնական քան կարդալը (մի քիչ ականջներից ձգած ա բայց ոչինչ :) , այստեղ հայկական ցանցում հասանելի բոլոր աուդիոգրքերի ցանկը:

Լավ անցնեք առաջ, միշտ մտածում էի, որ հետաքրիր գործ է ու արժե զբաղվել, ձայնագրել ինչ որ բաներ, բայց հա ձեռքս չեր հասնում, նու հիմա էլ չի հասնում, բայց դե որոշ մտքերով արժե կիսվել:

Նախ մի հատ լավ լուր: ArmAudioBooks պրոեկտը որոշ հայերեն աուդիոգրքեր է ձայնագրել ու պիտի շարունակի , որովհետև փող է ճարել:

Նշենք, որ ArmAudioBooks նախագիծը երեկ՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ գրավվեց երկրորդ տեղը:

ArmAudioBooks-ի ձայնագրած գրքերը հասանելի են այստեղ
http://audioboo.fm/ArmAudioBooks

Բայց տենց շատ պետք չի հույս դնել միայն մի կազմակերպության արած գործի վրա , իհարկե ապրեն իրանք, բայց դե բացության ու ազատության մշակույթը ենթադրում է, որ ամեն մեկս էլ կարանք ինչ որ բաներ աուդիացնենք: Վերջերս գրել եմ այս դասախոսության մասին, ու էտ գործը անելուց մտածում էի, որ ահա հայերեն աուդիոնյութերի անսպառ աղբյուր, տարբեր տիպի դասախոսություններին ու պոեզիայի երեկոներին մասնակցելիս կարելի է ձայնագրել ու կիսվել ցանցում, ըհը քեզ լիքը աուդիոգրքեր:

Հետո համշենահայ ռեժիսյոր Օզքան Ալպերի(Özcan Alper) «Ապագան հավերժ է տևում»(torrent) ֆիլմն էի նայում, այդտեղ Սուրմուն ուղղորդված միկոֆոնով ձայնագիրչը ձեռքին երաժշտական հետազոտություններ էր անում, ձայնագրում էր բնության, քաղաքի միջավայրային ձայները, բայց նաև մարդկանց երգերը: Սա էլ ահագին ոգեշնչեց, մտածեցի, իրոք ի՞նչ կա որ, ընդամենը մի հատ ձայնագրող դիվայս սարք է պետք (կամ հենց խելախոս), ու մեկել սովորել ինչ որ ծրագրով ձայնը թեթևակի մշակել, աղմուկից մաքրել:

Ու մի քանի բան նաև

  • ձայնագրել այցելած դասախոսությունները, պոեզիայի երեկոները, սեմինարները, ելույթները …
  • ձայնագրել հեքիաթները, որոնք տանը կարդացվում են երեխայի համար
  • ձայնագրել ընկերներին, ովքեր թարգմանում են այն ինչ իրենց ոգեշնչում է, իրանցից լավ ոչ ոք չի կարդա :Ճ, կամ էլ ոգեշնչել ընկերներին, թող ինքնուրույն ձայնագրեն :Ճ
  • ու կիսվել, կիսվել , կիսվել

Ու մի բան էլ ասեմ, բաներ կան,  որոնք շատ արագ հասանելի են դառնում բացության ու ազատության մշակույթի  շնորհիվ, ու նույն մշակույթի շնորհիվ նաև կամաց-կամաց որակ են ստանում:

Հիմա տեսնենք թե մեր ուստեքից ովա ձայնի մշակման ու աղմուկից ազատվելու մասին ուսումնական նյութ գրում:

Հա եթե ձայնագեք կամ էլ արդեն ձայնագրում եք ինչ որ բաներ, տեղերը ասեք ավելացնեմ ցուցակում:

Ու վերջում էլ բլոգի ավանդական կոչը
Անհանգիստ եղե՛ք, ձայնագրեք :)