turtle (logo)֊ն հրաշալի միջոց է երեխաներին ծրագրավորուման գաղափարները երկրաչափական մետաֆորների և օրինակների միջոցով սովորեցնելու համար։ Այս գաղափարը իրականացված է տարբեր եղանակներով , տարբեր միջավայրերում և տարբեր ինտերֆեյսներով ՝ k-turtle, logo, turtle.py և այլն, կան նաև բազմաթիվ առցանց ինտերպրետատորներ, խաղեր և նախագծեր։ Սակայն ի՞նչ անել, եթե դասավանդվող լեզուն javascript-ն է։ Երկրաչափական մոտեցումները անցյալում մի քանի անգամ արել եմ p5 գրադարանի օգնությամբ , այս եղանակը վատը չի, սակայն «կրիան» սովորական լեզու չէ, ոչ էլ գրաֆիկա ծրագրավորելու միջավայր։ «Կրիան» հոգեբանորեն և մանկավարժորեն հիմնավորված մեթոդոլոգիա է, այնտեղ լավագույնս մտածված են ֆունկցիաների անունները , կառուցվածքները և այլն ․․․ p5֊ը ամբողջովին իրեն չէր արդարացնում և մանկավարժական առումով հավելյալ ջանք էր պահանջում։ Ինտերնետի հարստությունները հետազոտելու արդյունքում գտա js-turtle գրադարանը, որը նույն գաղափարների իրականացումն է , ուղղակի javascript ծրագրաորման լեզվի միջոցով։ Ֆորք եմ արել ու ահագին բան փոփոխել ու հարմարեցրել եմ, githubումս կա։ Բարեհաջող օգտագործեցինք այն անցյալ ամսվա ընթացքում ։) Ի դեպ js-turtle-ը, ինչպես նաև կրիաների ընտանիքից ցանկացած այլ կրիա, հեշտությամբ լուծում