«Ան֊Մուկ» համակարգչի ստեղնաշարային կառավարման ինքուսույց

Բարի լույս, Երկար ժամանակ ուզում էի մի ինքուսույց ստեղծել, որը կսովորեցնի hotkey-ներով աշխատել, քիչ քիչ, օրը մի 30 րոպեով, մի երկու ամսում մի ինչ որ օգտագործելի վիճակի հասցրեցի։ «Ան֊մուկը» կրթական նախագծի փորձ է, նոր սերնդի ինտերակտիվ ինքուսույց ստեղծելու փորձ։ Նախ և առաջ նախատեսված է դպրոցական տարիքի երեխաների համար, սակայն կարծում եմ մեծահասակներին նույնպես օգտակար կարող է լինել։ Այսօր դպրոցում երեխաների հետ տեստ արեցինք, որոշ բագեր գտանք, ուղղեցինք։ Հիմա փաբլիք beta վիճակում է, այսօր հրապարակեցի ու տարածեցի։ Բայց մի միտք է անընդհատ վերադառնում, որ էլի բաներ կարելի էր անել,կամ որոշ հարցերում այլ կերպ անել, սակայն զգում եմ, որ երևակայությունս չի աշխատում։ Հույս ունեմ, որ հանրայնացնելուց հետո ինձ նոր֊նոր գաղափարներ կտաք։ Այս պահին ինքուսույցը ապրում է http://ablog.gratun.am/unmuk/ հասցեով, կա նաև գիթհաբ ռեպո,  ցանկացողները կարող են ներդրում ունենալ։ Խնդում եմ չքաղաքականացնել, կամ էլ ընդհակառակը ՝ քաղաքականացնել ։) Նաև խրախուսում է տարածելը , հանուն ազգի, գրագիտության և անմկության ։) Դբա Լավը։)

Լայքերի մասին

Էն որ մեր անձնական լուսանկարները ավելի շատ լայք են հավաքում քան մեր գրած մտքերը ասում է նրա մասին, որ մարդիկ մեզ կամ մեր մտքերից ավելին են համարում, կամ էր որ մարդիկ մեզ ուզում են տեսնել առանց մեր մտքերի ։) չորտ կագեբաշնիկ, չորտ եգո զնայետ ․․․ ։Դ Սենց ստատուս էի գրել, մի կիլո կայք հավաքեց, զարմանալի ա, փասօրեն խնդիրը ավելի շատ ինչ գրելու մեջ չի, այլ որտեղ գրելու մեջ ա։ Դբա Լավը 😉

Ձոն ինսթագրամին

Ինստագրամը այդ առումով հավես է, այն դզեն֊արվեստ է, ակնթարթային ու անընդհատ հասանելի։ Այն կարող է տեխնիկապես ոչ այդքան լավը լինել, նույնսիկ փնթի լինել, բայց և այնպես լինել գրավիչ ու գեղեցիկ։

Բադաբանություն

Սկսում եմ մեկշաբաթյա էքսպերիմենտ, գուգլի որոնողական համակարգի փոխարեն պիտի օգտվեմ միայն ու միայն բադաբադագնա-ից: Տեսնեմ իրո՞ք գուգլ սերչը այդքան անփոխարինել է, որքան թվում է։ Ամեն ինչին էլ պետք է այլընտրանք ունենալ։ Ու ինչպես շատ լավ ասեցին բարքեմփի ժամանակ Կոլաի այլընտրանքը Պեպսին չի, այլ ՝ մասուրի հյութը ։) Հավելում՝ Արդյունքը