Վրիպածին շարահյուսության մասին

Վրիպածին շարահյուսություն՝ շարահյուսություն, որը ստեղծում է վրիպելու հավանականություն։ Վրիպակներ ասելով նկատի ունեմ ծրագրավորման bug-երը։ Ծրագրավորման լեզուներում կան շարահյուսորեն թույլատրված կառուցվածքներ, որոնք սակայն վրիպածին են։ Մի երկու օրինակ ցույց տամ, որոնց վրա մտածելիս հանգեցի այս մտքին։ Օրինակ առաջին՝ SQL Այս օրինակում երկու խնդիր կա, առաջին խնդիրը այն է, որ “other field”-ը երկու բառից է կազմված հետևաբար պիտի ներառվի ապաթարցի նշանների մեջ։ Երկրորդ խնդիրը այն է, որ order բառը sql-ում ռեզերվ արված բառ է, հետևաբար այն նույնպես պիտի ներառվի ապաթարցների մեջ։ Մի փոքր ձևափոխելով կարող ենք ստանալ շարահյուսորեն ճիշտ, սակայն դեռևս վրիպածին կոդ Ինչու՞ եմ ասում, որ սա դեռ վրիպածին է, այն պատճառով, որ սովորողները պիտի մի քանի կանոն հիշեն միայն մի կանոնի փոխարեն։ Լեզվի հետ առաջին ծանոթույթյան ժամանակ անհրաժեշտ է բացատրել ու ասել ամենաընդհանուր կանոնը, որը կփոքրացնի վրիպակների առաջացման հավանականությունը։ Միակ կանոնը, որը պետք է ասել, դա այն է․ որ դաշտերի և աղյուսակների աննունները “ՄԻՇՏ” պիտի դրվեն ապաթարցի նշանների մեջ, սա իհարկե

Վեբ ծրագրավորման և էջատման վարժություններ

Մի հատ առանձին վեբ֊նախագիծ ունեի, որտեղ տեղադրում էի ծրագրավորման և էջատման վարժություններ։ Հիմա բոլոր վարժությունները միաձուլել եմ բլոգիս հետ։ Պատճառներից մեկը այն է, որ վարժությունների կայքը wordpress.com-ի վրա էր, ինչը  չէր տալիս նոր ֆունկցիոնալ ավելացնելու կամ փոփոխելու հնարավորություններ․ այստեղ ինձ համար ավելի հարմար կլինի։ Այնպես որ, կրթվեք, վարժվեք ու տենց ․․․ Կարող եք սկսել այստեղից՝ http://ablog.gratun.am/development_exercises/   Դբա Լավը ։Ճ

Ինչպես են սովորում ծրագրավորել | Բար Քեմփ Երևան 2016

Ահագին ժամանակ առաջ այսպիսի մի հետազոտություն էի նախաձեռնել։ Այս բարքեմփը դարձավ պատճառ, որ հետազոտության մեջ ինչ որ մի արդյունքի գամ ու ներկայացնեմ հետաքրքիր կետերը։