«Հայ IT» բաժնի հոդվածները

Դուդու և Հայit.org (ներկա վիճակը)

ՀայIT.org կայքը կարելի է արդեն քիչ թե շատ կայացած համարել, իհարկե դեռ շատ նյութեր ունենք լցնելու, սակայն այն համարում եմ, որ մարդկանց համար արդեն օգտակար է դարձել:

Դուդուլինուքսի թարգմանությունը մի քիչ դանդաղ է ընթանում, արդեն 6% թարգմանել ենք, դե պարզ ա, որ բոլորս էլ զբաղված մարդիկ ենք, ամեն մեկը իր ազատ ժամանակից որքան կարողանում, այնքան էլ տրամադրում է, բայց դե կանենք, թեկուզ մի երկու ամիս էլ անցնի:

Հայերեն օնլայն ՀՏՄԼ(HTML) դասընթաց

Թումոյում եղած հանդիպումը մի հրաշալի հետևանք է թողել: Այնտեղ քննարկվեց հայերեն նորմալ օնլայն HTML-ի դասընթացի բացակայությունը:
Ու ահա Արամը ստեղծել է ՀՏՄԼ-ի օնլայն դասընթաց: Իրոք մեծ գործ է արել խորհուրդ եմ տալիս անպայման ծանոթանալ կայքի հետ:
Դասընթացը ներառում է ուսումնական նյութ ու օնլայն փորձարկիչ: Փորձարկիչը իրոք շատ կարևոր բան է, կարող ես հենց օնլայնում հտմլ կոդ գրել ու անմիջապես տեսնել արդյունքը:

ահա հղումը `
http://school.sheroblog.com/html/introduction/

լավ է , որ օգտակար խորհուրդները իրոք օգտակար են լինում :)

Առաջին անգամ (ՏՏ բլոգ)

Սենց մի հատ բլոգ կա, ով չգիտի իմացեք տեղը, կարգին ՏՏ բլոգ է։

http://arajin-angam.blogspot.com/

Սրանք էլ թագերը, որպիսի պատկերացնեք մոտավորապես թե ինչի մասին է։

3G մոդեմ bandwidth browser Centos cisco CyberGhost Debian DNS domain name dropbox Fedora HUAWEI IP IPv6 IRC Linux mc MySQL ntop php proxy shaper snmpd Ubuntu VPN web Windows Windows 7 Windows xp wireless անվտանգություն արագության սահմանափակում գաղտնաբառ դոմեյնների գրանցում ինտերնետ համակարգիչ համակարգչային ցանցեր չաթ ռոբոտ սերվեր ցանց օգտակար ծրագրեր օգտակար կայքեր ՕՀ

Հայերեն Վորդպրեսի Մասին (About Armenian WordPress)

Վորդպեսս լոգո

Ուրեմն այսպիսի մի պատմություն: Վերջերս սկսեցի ավելի խորությամբ ուսումնասիրել Վորդպրեսը, ճիշտն ասած ուղակի հետաքրքրասիրությունից չէր, այլ կոնկրետ աշխատանքներ էին: Հետո հասկացա, որ լայֆժուռնալից ու բլոգգերից դեռևս հույս չկա, որ ինտերֆեյսը հայերեն կլինի, իսկ Վորդպերեսը ի տարբերություն դրանց բաց է, կարելի է վերցնել ու թարգմանել: Մտածում էի դրա մասին: Նույնիսկ մի փոքր սկսեցի թարգմանել: Ու հանկարծ հայտնաբերեցի e-Armenians.com բլոգը, որի տերը արդեն արել էր այդ մեծ ու կարևոր աշխատանքը: Քաշեցի – նայեցի, ահագին հավանեցի թարգմանությունը, ամենաշատը հավանեցի, որ ասենք օրինակ widget -ը, հենց «վիջեթ» էր թարգմանված, կամ թրեքբեքը կամ պինգբեքը:
Հավանեցի այն առումով որ անիմաստ մուտանտածին բառեր չէին: Ու հետո, եթե ինչ որ մեկին դուր չի գալիս միշտ կարելի է փոխել :) : Ու մի բան էլ կա, ինչպես չինացիներն են ասում «1000 լյո ճանապարհը սկսվում է մեկ քայլից»:  Հիմա արված է , ոչ թե մեկ քայլ այլ ահագին ճանապարհ է անցած … դրա համար բռավո ու շնորհակալություն …

Ու հետո՞, նորմալ կլինի չէ՞, որ http://hy.wordpress.org/ կայքում դա լինի տեղադրված, ոչ միայն նորմալ այլ նաև շատ ուրախալի, ու գնացեք տեսեք, չկա: Իսկ չկա այն պատճառով որ պոլիգլոտում ինչ որ բազարներ են, նրա մասին թե՝

ա. արևմտահայերեն պիտի լինի թե արևելահայերեն
բ. «մենք հիմա աշխատում ենք վերսիա х.х-ի վրա»
գ. և այլն …

Ինչ կապ ունի այդ ամենը, հիմա կա արդեն կոնկրետ լավ թե վատ բայց ավարտուն թարգմանություն, կայքում տեղադրելու փոխարեն չէմ հասկանում ինչով են զբաղված:
Տեղադրեք հարգելիներ, հետո ձեր թարգմանությունն էլ կտեղադրեք, համայնք ու համագործակցություն է պետք որ գործը առաջ գնա:

Վորդպրեսի հայերեն թարգմանությունը կարող էք քաշել այստեղից: Այստեղ նաև մանրամասն  գրված է թե ինչը ուր դնել, և որ ֆայլերում ինչ փոփոխություններ իրականացնել:

ՀԳ: Իմիջայլոց նենց չի որ սա առաջին թարգմանությունն է: Կան էլի ավարտուն թարգմանություններ, որոնք ոչ մի տեղ հրապարակված չէն, ու որոշ վեբվարպետներ դրանք օգտագործում էին  իրենց սեփական նպատակների համար: Դե այս երևույթին բարոյական գնահատական չէմ կարող տալ , նրանք թարգմանել են , նրանք էլ օգտագործում են , ու ոչ մեկին չէն տալիս …