Օնո ռոբոտ – մաս երկրորդ (հասարակական վայրերից մուտք ինտերնետ)

Ահա արդեն պատրաստ է նաև Օնո ռոբոտի մասին մուլտֆիլմի թարգմանության երկրորդ մասը: Այն նվիրված է հասարակական վայրերում ինտերնետից օգտվելու անվտանգության կանոններին:

Օնո ռոբոտ – մաս առաջին (հեռախոսներ)

Ինֆորմացիոն անվտանգության մասին պատմող ուսուցողական մուլտֆիլմ: Ընդհանուր առմամբ նախատեսված է ցանցային ակտիվիստների համար, սակայն մուլտֆիլմում քննարկվող խնդիրները վերաբերվում են բոլորիս: … Կոնկրետ այս կտորը նվիրված է մոբայլ հեռախոսների հետ ճիշտ աշխատանքին

Հնդկացիների Տոհմապետերի Իմաստությունը (թարգմանություն)

Ճիշտն ասելու համար շատ խոսքեր անհրաժեշտ չեն:
Սիրի՛ր հողը, այն քեզ ժառանգված չէ քո ծնողներից, այլ՝ պարտքով վերցված քո զավակներից:
Միայն այն ժամանակ, երբ կկտրվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, ու կսպանվի վերջին թռչունը՝ դուք կհասկանաք, որ փողը չի կարելի ուտել:

Թարգմանություններ Կաստանեդայից #1

«Դոն Խուանի ուսմունքը : Յակի ցեղի հնդկացիների գիտության ճանապարհը» գրքից 7 ապրիլի 1962, շաբաթ Մեր զրույցներում դոն Խուանը անընդհատ օգտագործում էր «գիտեցող» (man of knowledge,человек знания)հասկացությունը, սակայն ոչ մի անգամ չէր բացատրում թե ինչ է դա նշանակում: Ես հարցրեցի նրան դրա մասին: -Գիտեցողը,- պատասխանեց դոն Խուանը,- նա է, ով կանգնել է ուսման դժվար ճանապարհի վրա, և առանց շտապելու և տատանվելու բավականին հեռու է գնացել այդ ճանապարհով, բացահայտելով գիտության և զորության գաղտնիքները: – Ցանկացած մեկը կարո՞ղ է դառնալ գիտեցող: – Ոչ, ցանկացած մեկը չի կարող:

Կառլոս Կաստանեդա ներածություն

Անկախ ամեն ինչից , Կաստանեդայի գրքերը գեղարվեստական գլուխգործոցներ են: Միստիկական ռեալիզմի հրաշալի օրինակներ: Նրանք էկզիստենցիալիստական խնդիրների լուծման փորձ են գեղեցկության, զորության, ու իմաստության դիրքերից …

Երկու մանուկների մասին առակ (ստեղծագործական թարգմանություն)

– Չեմ կարող քեզ հետ համաձայնվել: Չէ՞ որ , հազարից մեկ, երբ շրջապատում ամեն ինչ լռում է, կարելի է լսել, թե ինչպես է Նա երգում, և զգալ , թե ինչպես է Նա շոյում մեր աշխարհը: Ես վստահ եմ, որ կա՛ կյանք ծննդից հետո …