«Ինտերնետ» բաժնի հոդվածները

Պարտիզանական պատերազմի մասին

collusion graph

Գիտե՞ք չէ, որ վեբում ձեզ անընդհատ հետևում են: G+ը, ֆեյսբուքի like-ը, գուգլի անալիտիքսը ու այլ մեծ ձյաձյաների լրտեսները: Ու կարևոր չի դու աքաունթ ունես, այդ սոց.ցանցերում թե չունես, եթե մտնում ես մի կայք որտեղ դրված են այդ ստեղները դրանք հայտնում են ուր որ հարկն է, որ այսինչ համակարգչից , այսինչ այփի-ով մեկը նայեց այս կայքը, հետո անցավ այն մյուսին և այդպես շարունակ: Ու բացի դրանից քուքի էլ են դնում, համակարգչիդ մեջ ու դու միշտ հսկողության տակ ես:

Հետո, ծախում են այդ տեղեկատվությունը կամ քո հետաքրքրություններին համապատասխան գովազդ են ցույց տալիս քեզ: Սա գուցե միակ դրական բանն է, որը անում են լրտեսները, նաև կարող են քո հետաքրքրություններին համապատասխան ֆռենդներ առաջարկել քեզ, ինչպես անում է օրինակ pinterest-ը:

Ու ես այսպես եմ մտածում, որ եթե գովազդից խուսափել չի լինի, ավելի լավ է ցանցը ինձ ցուցադրի այնպիսի գովազդ, որը այդ տվյալ ժամանակահատվածում իմ հետաքրքրությունների շրջանակում է գտնվում: Եթե ես մի երկու օր առաջ իբեյում նայել եմ հեյգերի հաշվիչի գինը , ավելի լավ է այսօր տեսնեմ դոզիմետրի գովազդ և ոչ երբեք վիագռայի կամ էլ կանացի վարդագույն ներքնազգեստի: Ու սա գովազդի աշխարհում մի քայլ առաջ է համեմատած զոմբոտուփի, փողոցային գովազդի, թերթերի գովազդի: Որովհետև թիրախ խումբը միանշանակ պարզ է, և գովազդատուն անիմաստ ծախս չի անի և գովազդի թիրախ խումբը անիմաստ ու իր համար անհետաքրքիր գովազդ չի տեսնի:

Գովազդը մեծ առումով անհատականացված է դառնում: Սենց մի մեջբերում այստեղից

Результы опроса показали, что лишь треть англоязычных пользователей настроены категорически против любой рекламы, остальные две трети согласны видеть рекламу, которая их не раздражает и не отвлекает внимание. Среди русскоязычных пользователей рекламы, её ярых противников набралось ещё меньше – это около четверти пользователей, участвовавших в опросе.

Մի խոսքով մարդկանց մի ստվար զանգված կա, ովքեր կամ իմանալով կամ էլ չիմանալով հսկողության մասին, այնուամենայնիվ գովազդին դեմ չէն:

Բայց.

Կարելի է հայտարարել պարտիզանական պատերազմ ինտերնետ գիգանտներին, եթե դուք ունեք որևէ պատճառներ անանուն մնալու համար: Կարդալ ավելին »»

Խոսացող Վիքիպեդիա (հղումներ)

Փաստորեն գոյություն ունեն Վիքիպեդիայի հոդվածների աուդիոտարբերակներ: Ոչ բոլոր հոդվածների իհարկե, բայց ահագին կան, ու մի քանի լեզուներով: Կարելի է օգտագործել ասենք անգլերեն սովորելու կամ անգլերենի իմացությունը զարգացնելու նպատակով:

Էլ չէմ ասում, որ տեսողական դժվարություններ ունեցող մարդկանց համար ուղղակի փրկություն կլինեն այս հոդվածները:

Տորենտը քաշել այտեղից:

Ավելի կոսմոպոլիտ

Չգիտեմ ճիշտն ասած անբարո կոսմոպոլիտ է , թե ոչ , բայց գուգլի +1-ը ավելի կոսմոպոլիտ է քան ֆեյսբուքի լայքը: Գուգլի +1 -ը ընդհանուր առմամբ բոլորին էլ հասականալի է, ու ցանկացած լեզվով կայքում միևնույն տեսքը ունի: Իսկ ֆեսբուքի լայքը ամեն մի լեզվի համար տարբեր երկարության է, անգլերեն կարճ ՝ “Like” , հայերեն ավելի երկար՝  “հավանել”,  չի բացառվում որ ինչ որ մի լեզվով էլ ասենք մի 25 սիմվոլանի բառ լինի :)   Եթե մի կայքը բազմալեզու է, ապա   դիզայներների համար սկսվում է տառապանքը, չնայած հայոց դիզայներների հեչ դհոլին չի, միանգամից անգլերեն կդնեն ու վերջ …, չիմանալով , որ լայքի ստեղնը բռաուզեռին(կամ քուքիներին) հարցնում է, թե «ո՞ր լեզվով ցույց տամ», ու հանկարծ   եթե բռաուզեռը ասում է «ես հայ եմ , ինձ հայերեն ցույց տուր, նենց չի որ թիթիզանում եմ, բայց դե նորմալ ա էլի, երբ հայը ուզում է հայերեն տեսնել» ու ստեղնը իր տեղից  թռնում է ու գնում ընկնում կողքի թաբում բացած սայտի մեջ գտնվող նկարի տկլոր աղջկա քամակի վրա:

Ինտերնետ ավտոմատացման մասին

internet chanels-scrinshot

internet chanels-scrinshot
Ժամանակակից կյանքը այնպիսին է, որ բազմաթիվ մարդիկ երկար ժամանակ են անցկացնում ցանցում։ Բազմաթիվներից մեծ մասը անընդհատ լռված է սոցցանցերում։ Ու կան նաև շատերը ովքեր ունեն մի քանի սոցցանցի աքքաունթ հաշիվ։ Կիսվելու համար նրանք ստիպված են լինում մտնել-ԼոգինԼինել մի քանի տեղ, ու դնել հղումներ կամ գրել ստատուսներ, ինչը շատ ժամանակ է պահանջում։ Կա նաև այլ ճանապարհ։ Հիմա ես կպատմեմ թե ես ինչ ճանապարհ եմ գտել։ Կարդալ ավելին »»