Ալեքսեյ Ցվետկովի հավաքած անթոլոգիան եմ կարդում , «Антология Анархизма»: Դեռ ընդամենը նախաբանը, ու մի երկու գլուխ առաջին գործից: Ու մի հատ արդեն հետաքրիր բան կար, որը ոնց որ չձևավորված մտքի պես կար գլխումս, բայց կարդալիս մի քիչ ավելի ձևավորվեց: Ո՞րն է ոչ հիերարխիկ (իմա ցանցային) համակարգերի աշխատանքի սկզբունքը: Այն է փոխվստահությունը ցանցում իրար հետ անմիջապես շփվող հանգույցների միջև: Այսինքն եթե մի հանգույցը մյուսին վստահում է ապա կապվում է դրա հետ, հակառակ դեպքում ոչ, ու ամեն մի հանգույցը կարող է կապվել մյուս բոլորի հետ միջանկայալ վստահելի հանգույցների միջոցով: