Պլատոնի «Պետության» մասին

Սոկրատեսը փաստորեն ոչ միայն այլ գրքերում, այլ նաև այստեղ օգտագործում է իր սիրված մեթոդը։ Նա ոչ մի հարցի պատասխան չի տալիս, այլ հակառակորդների պնդումները քանդում է այնպիսի հարցեր տալով, որոնք ցույց են տալիս այդ պնդումների սխալականությունը։

Վերբեր – Տանատոնավորդները

Հետաքրիք գիրք էլ, շատ հեշտ գնաց։ Վեբերը փաստորեն ահագին հարուստ բեքգրաունդ ուներ առասպելաբանության, միստիցիզմի, կրոնների, հոգևոր պրակտիկաների, փիլիսոփայական և գաղտնի ուսմունքների գծով։

1984 եզրակացություն

Վինսթոնը ու Ջուլիան ստիվպած էին անել այնպիսի բան, որի համար իրենք իրենց երբեք չեն ների։ Դա վերջին կաթիլն էր, որը կաթաց 111 սենյակում։ Մի ընդհանուր միտք էր անընդհատ ինձ հետևում, որ գլխավոր գործիքը օտարացումն է։ Իրականում ավելի լայն օտարացումը քան գրել եմ այստեղ։ Ոչ միայն մարդկանց օտարացումը միմյանցից, այլ նաև լեզվի օտարացումը մտածողությունից, մարդու օտարացումը իր անձնական պատմությունից, սոցիումի օտարացումը իր հանրային պատմությունից։ Վինսթոնը ու  Ջուլիան համակարգի մաս էին, դրա համար էլ նրանց հնարավոր եղավ կոտրել, իսկ այդպիսի համակարգից դուրս գալու հույսի ոչ մի նշույլ չի թողնում Օրվելը։ Միակ հույսը պրոլներն են։ Չնայած դրնցից հույս կա՞ որ, կենդանիների նման ապրում են, ոչ մի բանի վրա չխորանալով։ Իսկ պարտիականները չէն էլ կարող խորանալ, որովհետև մտածողական գործիք չունեն, չունեն անգսոցի դավանանքից դուրս այլ բան մտածելու համար բառեր։ Շատ խորամանկ է արված այս մասը, փոխել լեզուն այնպես, որ մարդկանց գլխում անհարմար միտքի առաջացումն իսկ անհնար դառնա։ Իրականում սարսափելի գիրք է, լսելու ամբողջ ընթացքում

Միամիտ օվկիանացիների մասին

Շատ միամիտ Վինսթոն, միամիտ էլ չասելու։ Հեղափոխականը պիտի մի քիչ ավելի պատրաստված ու կասկածամիտ լինի էլի։ Արա, ըսկի իմ մտքով անցավ, որ էտ նկարի հետ մի բան էն չի։ Իսկ էս հաստագլխի մտքով չանցավ, որ եթե տուն ես վարցում, պիտի նայես, որտեղ  ինչ կա։ Ու էլի մանրուքներին վրա ուշադրություն չդարձնելու հետևանք ա։ Սա մեկ։ Հետո, ուրեմն ո՞նց ստացվեց, որ O`Բրայենի նկատմամբ էտքան զգայուն գտնվեց Վինսթոնը, որ սկզբից այդպես անվերապահորեն հավատաց նրան, իսկ հետո նույնիսկ երբ իրեն ենթարկում էր անմարդկային տանջանքների դրական զգացմունքներ ուներ նրա նկատմամբ։ Նիչշեն լավ է նկարագրում այդ էֆեկտը , երբ ասում է թե՝ «չափազանց արագ է մեկնում իր ձեռքը անծանոթին միայնակը» ու դա համատարած օտարացման արդյունք է, սիստեմի կողմից սիստեմատիկորեն ստեղծվող ու ամրապնդվող օտարացման։ Մարդիկ կապված չեն միմյանց հետ, նույնիսկ երեխաները ծնողներին մատնում են, ու դա համատարած է։ Մարդը չգիտի ում հետ խոսա, ու պատմի կասկածների կամ փայլատակումների մասին։ Այս պայմաններում եթե մարդու աչքերը բացվում են, մարդը