Ճամփորդություն Շուշի

Քայլել ենք փողոցներով, գնացինք եկեղեցիները, մի եկեղեցում խելագարվելու ակուստիկայով հատուկ սենյակ կար․ կենտրոնում կանգնում էիր, երգում, ու թվուր էր թե ձայնդ քո ներսից է գալիս, նաև մի քիչ դիսթորշնով։

ԻնսթաԸնտրանի #2 Վանաձորյան Շրջան

Նախորդ Ինսթագրամյան ընտրանին բլոգում դնելուց հետո մեկ տարի է անցել։ Այսօր կարծես բլոգի գիշեր լինի, արդեն երեք հատ գրառում արեցի, ու մի երկու հատ էլ երևի կլինի ։) Ինսթագրամի նկարներս ջոգջգատելիս երկու պանակ առաջացավ, մեկը Vanadzor մյուսը notVanadzor, ու սա միակ ապացույցն է, որ վերջին տարին բավականին ժամանակ եմ անցկացրել հայրենի քաղաում։ Հիմա կդնեմ Վանաձորյան շրջանի նկարները, մնացածը մեկ այլ գրառման մեջ։   Դբա Լավը ։)

Ստրուգացկի եղբայրներ․ Կեսօր XII դար

Այս գիրքը շատ զիլ է, արժեքավոր ու չի հնացել թեև գրվել է 1962թ։ Շատ ֆունդամենտալ խնդիրներ են դնում, խոսում են հետաքրքիր թեմաներից ․․․ Մի երկու նաշում՝ 1․ КРИ-ն (Коллектор Рассеянной Информации), արհեստական ինտելեկտ էր, որը իր խնդիրների լուծման համար ուներ ավտոմատացված արհեստանոցներ, ու այդ արհեստանոցներում կարող էր պատրաստել ցանկացած մեխանիզմ ․․․ մի օր КРИ-ն սկսում է ինչ որ ապուշ ու անիմաստ մեխանիզմներ ստեղծել և դրանցով լցնել մոլորակը (Երկիրը չէ, ինչ որ ուրիշ մոլորակ)  ․․․ այդ պրոցեսի նկարագրությունը շատ հետաքրքրիր է, նույնիսկ եթե սփոյլ անեմ, արժե կարդալ ․․․ Պարզվում է ծրագրավորողները հիմար հարցեր են առաջարկել КРИ-ին, տվել են հաշվել հնգանկյուն եռանկյան մակերեսը, տվել են ուսումնասիրել առանց ուղեղիկ ոչխար  և այլ հիմար բաներ, ու խեղճ КРИ-ն ցանկանալով լուծել անլուծելին, սկսում է ստեղծել ինժիներական տեսանկյունից անկատար ու անիմաստ սարքավորումներ ․․․․  Մի խոսքով իրականության հետ կապ չունեցող մուտքային տվյալները նույնիսկ ամնեախելացիին էլ հիմար կդարձնեն։ Սա նրա մասին է, թե ինչպես նույնիսկ ամենակատարյալ տրամաբանությունը և անսահման հաշվողական հզորությունները