Վերբալացում և Խնդիրներ

Կարծես թե, դրված խնդրի վերբալացումը անմիջական կապ ունի խնդիրը լուծելու կարողության հետ։ Այն երեխաները, ովքեր կարողանում են հստակ բառերով նկարագրել լուծման ալգորիթմը, այդ ալգորիթմը ծրագրավորելու ավելի մեծ շանսեր ունեն ։ Խնդրի լուծման ծրագիրը գրելուց առաջ ալգորիթմը պիտի հայերեն նկարագրվի։ Լեզվի  ու մտածողության ընդհանուր բարձր կուլտուրան անմիջական կապի մեջ է հաջողությամբ ծրագրավորում սովորելու հետ։ Չէմ բացառում, որ ծրագրավորում սովորելը  բարձրացնում է ընդհանուր մտածողական կուլտուրան և կարող է հետադարձ ազդեցություն ունենալ։ Այսինքն ոչ միայն լավ մտածողները ու խոսացողներն են լավ ծրագրավորող դառնում, այլև ծրագրավորում սովորողներն են ավելի լավ մտածող ու խոսացող դառնում։ Դբա Լավը ։)