Արեգնազան կրթահամալիր, p5.js գրադարան, արդյունքներից մեկը

Ծրագրավորման վերջին “էպոխայի” ժամանակ (11-րդ դասարան), մի քիչ ավելի շատ ժամանակ կար, ու մտածեցի, որ կարելի է սկսել paint-ա նման մի բան գրել, մի խոսքով կա արդյունք ՝ Լուսինը գրեց ։) Մյուսները նույնպես գրեցին ահագին բաներ, սակայն ժամանակի սղության պատճառով դրանք վերջնական տեսքի չհասան, ամեն դեպքում, ահագին բան սովորեցին։   Այս գրառումը արված է հետևյալ երկու գրառումների կոնտեքստում։ Ծրագրավորման ուսուցում p5.js գրադարանի օգնությամբ Ծրագրավորում․ Ինչ ծրագրավորման լեզու սովորել առաջինը Լուսինի նախագիծը առցանց կարող եք տեսնել այստեղ։ Դբա Լավը ։)

“Իրան-Նամե” արևելագիտական հանդես

Այսօր մեյլերս մաքրելիս այս pdf-ները գտա, սրանք այժմ գոյություն չունեցող arevelk.info կայքում տեղադրված համարների մի մասն են։ Ցանցում փնտրեցի՝ չգտնվեց։ Ամեն դեպքում, դնեմ թող մնա, մեկն ու մեկին կարող է պետք գալ։ Iran-Name-1993-6.pdf Iran-Name-1993-7.pdf Iran-Name-1994-1-(08).pdf Iran-Name-1995-4-5-(14-15).pdf Iran-Name-1996-4-5-(20-21).pdf Iran-Name-1999 -32-33-34.pdf Iran-Name-2000-35.pdf Iran-Name-2003-38.pdf Դբա Լավը ։)

[ֆոտոշարք] Green Dragon Distillery

Ես թուլություն ունեմ բազմապիսի քաշած օղիների նկատմամբ։ green dragon distillery ֊ի ում տալիս են տարբերի տիպի քաշած արաղներ և հետաքրքիր ոգեթուրմեր։ Ինքներն են քաշում, անում են հատաքրքիր էքսպերիմենտներ։ Դե Բագրատի հետ գնացել էինք տեստ դրայվ անելու։ Լավ էր ։)


 

Դբա Լավը ։)

Խնջլոզ և հոնի թթու

Ուղղակի ասեմ, որ Արցախում համով բաներից ոչ միայն ժինգյալով հաց ու թթան արաղ կա, այլև կա հետաքրքիր խնջլոզը, որի միայն թթուն հանդիպեց, ինչպես նաև կա հոնի թթու, որը նույնպես խորհուրդ եմ տալիս փորձել ։) Պարզվեց, որ խնջլոզը Սյունիքում նույնպես ուտում են։

Արցախի (Ղարաբաղի) բարբառի բառարան

Դեպի Արցախ ճամփորդությանս կողմնակի էֆեկտներից էր Արցախի բարբառի ինքնաշեն առցանց բառարանը։ Որի բառահումքի մի մասը կամավորական հիմունքներով հավաքեցին Ստեփանակերտի ԹՈՒՄՈ-ի ուսանողները , մի մասը արտագրեցի գրքից, մի մասն էլ հավաքել եմ ցանցից։ Երկար պատմելու չունեմ, ահա, գնացեք այս հղումով և օգտագործեք։ http://ablog.gratun.am/artsakh-vocabulary/ ՀԳ։ Արցախյան թեմաներս դեռ չէն ավարտվել, մի երկու երեք հատ էլ գրառում դեռ կանեմ, չնայած արդեն վերադարձել եմ։ Մի երկու ֆոտոշարքի հումք դեռ ունեմ։ ՀԳ2։ Արցախյան գրառումների շարքը Ճամփորդություն Արցախ ֊ Տիգրանակերտ Ճամփորդություն Արցախ ֊ Տիգրանակերտ – Մաս 2 ֊ Լեռներում մի տեղ [ֆոտոշարք] Ճամփորդություն Արցախ – Ստեփանակերտի փողոցներում [ֆոտոշարք] շինարարություն Դբա Լավը ։)