Վորդպրեսում հաճախ արագագործությունը օպտիմալացնելիս հարկ է լինում որոշակի ոճաթերթեր և սքրիփթներ անջատել այն էջերում, որտեղ դրանք պետք չէն։ Խնդիրը նրանում է, որ բազմաթիվ փլագիններ իրենց ոճաթերթերը և սքրիփթները խցուկմ են որտեղ պատահի, անկախ նրանից, տվյալ էջում դրանք անհրաժեշտ են , թե ոչ։ Օրինակ SyntaxHighlighter փլագինը ավելացնում է 3 հատ ոճաթերթ և 3 հատ սքրիփթային ֆայլ, մի բան էլ հենց html-ի մեջ գրում է որոշակի քանակությամբ javascript: Իհարկե կարելի է wp_dequeue_style և wp_dequeue_script ֆունկցիաների միջոցով կառավարել թե որ էջում ինչ ոճեր և սքրիփթներ բեռնվեն, սակայն դա ավելի երկար աշխատանք է, քան միանգամից այդ էջերում փլագինի անջատումը ։ Դա կարելի է անել մոտավորապես այսպես։ add_filter( 'option_active_plugins', 'disable_syntax_plugin' ); function disable_syntax_plugin($plugins){ if(!is_admin()) { if(այստեղ գրել անջատելու պայմանը) { $key = array_search( 'wp-syntaxhighlighter/wp-syntaxhighlighter.php' , $plugins ); if ( false !== $key ) { unset( $plugins[$key] ); } } } return $plugins; } պայմանը կարելի է կազմակերպել տարբեր եղանակներով, էջի համարով, որևէ custom field-ով կամ բաժնի համարով ․․․