Այս տարին ուժասպառության տարի էր, հիմա նայում եմ , ահագին բան եմ հասցրել անել, բայց ուժեղի մեծ լարմամբ։ Մանրամասն չեմ գրի, սա էլ ուժասպառության արտահայտություն է։ Ինչին ուժս ու հավեսս հերիքել, լրիվ գրված ա։ Միակ բանը որը ինձ պերմանենտ հոգեկան բավարարվածություն ա տվել, դա դասավանդում ա եղել, մնացած նախագծերի, շփումների, ճամփորդությունների կայֆը գնացել֊եկել ա։ Հիմա հաշվում եմ մոտ 80 ուսանող եմ ունեցել և 100֊ին մոտ աշակերտ, էս մարդանց հետա աշխատելը ինձ մեծ բան է տվել, ապրեն իրենք։ Այս տարի կորուստներ եմ ունեցել, տատիս գնաց, շատ բարի կին էր, լավ հիշողություններ ունեմ իր հետ կապված ․․․ Այս տարի նաև մեծ ձեռքբերում ունեմ՝ Դավիթս։ Անցյալ տարվա պլաններիցս գրեթե ոչ մեկը իրականացված չի ու դա ինձ վշտացնում է, այլ բաներ եկան ընկան արանքը․ աշխանք և այլն ․․․ Շատ բան եմ ուզում սովորել, բաներ կան տարիներով այդպես էլ մնում են չիրագործված ․․․ Շատ բաներ եմ ուզում անել, դրանք էլ մնում են չիրականացված ․․․ Շատ