Ճամփորդություն Դիլիջան

Մեկ ամիս է Դիլիջանում էի։ Գնացել էի գործուղման ԹՈՒՄՈ Դիլիջան կենտրոն։ Այնքան տպավորություններ, ապրումներ ու նկարներ եմ բերել հետս որ էլ ասելու չի ։)

ԹՈՒՄՈ գործի ընդունվելու մասին

Գրեթե 4 տարի առաջ գրել էի այս գրառումը, գործից դուրս գալու մասին։  Իսկ երեկ առաջին աշխատանքային օրս էր ԹՈՒՄՈ կենտրոնում։ Այս գրառումս ռեֆլեկսիա է անցյալ 4 տարիներիս վերաբերյալ։ Աշխատանքի և կարիերայի դաշտում  ահագին բան եմ հասցրել անել, 24 համեմատաբար խոշոր նախագիծ և Աստված գիտի թե քանի հատ մանր գործեր։ Սրանք կայքերի, վեբ֊հավելվածների և մոբայլ հավելվածների մասին։ Իրականում հետաքրքիր գործ սրանցից մի 5-6֊ն էին, բայց ամեն դեպքում պետք էր փող աշխատել ։) Ահագին բան եմ նաև սովորել, չնայած եթե կարողանայի կենսակերպս ավելի լավ դասավորել գուցե ավելի շատ լինեն ճանաչողական ձեռքբերումներս։ Հենց զգացի ազատ ժամանակ ունեմ, միանգամից փորձեցի զբաղվել դասավանդմամբ․ Դասավանդել եմ գրեթե ամբողջ այս ընթացքում, Արեգնազան կրթահամալիրում, GITC-ում, Հայ֊Հնդկական կենտրոնում, ինձ կանչել են տարբեր թեմաներով տարբեր տեղեր սեմինարաներ և դասընթացներ անցկացնելու։ Վերջերս նաև Վանաձորում նախաձեռնեցի ծրագրավորման դասընթաց։ Ֆրիլանսի տարիները ինձ երկու կարևոր բան են սովորեցրել, նախ մարդու կյանքը կախված չի այն կազմակերպությունից , որտեղ նա աշխատում է։ Խելոք մարդը միշտ կգտնի գործ։  Սա

Բլոգի առաջխաղացում «Թումո» կենտրոնում (հանդիպում)

Այսօր հանդիպում ունեի «Թումո» կենտրոնում, մի խումբ երիտասարդներ ունեն, ուվքեր զբաղվում են բլոգինգով: Նրանց համար էր, բլոգերի առաջխաղացման մասին էր …