«Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարան․ Շուշի․

Օգոստոսյան այցի ժամանակ հանդիպածս ամենատպավորիչ նոր բանը Արցախում դա Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանն էր։  Լուսանկարները չէն փոխանցում տպավորություններս։ Այնպիսի մի տեղ է, որտեղ կարելի է ուսանել արհեստներ , սակայն ուսանել դրանք ամենաժամանակակից մեթոդներով, լայն և լուսավոր լսարաններում և աշխատարաններում։ Սովորել կիրառել ժամանակակից տեխնիկա և գործիքներ։ Շատ տրամադրող տեղ է, ազատ տարածությունները (գոնե ինձ մոտ) խթանում են մտածողությունը։ Ունեն արևային մարտկոցներ և ժամանակակից ջրատաքացման համակարգեր։ Կարճ կապեմ․ 21֊րդ դարի արհեստագործական ուսումնարան է։  

Պատմություն կանադացու պարզ խոսքի մասին

Տղեքից մեկը մի պատմություն պատմեց․ Մի քանի օրով գնացել էի Կանադա։ Քանի որ անգլերեն լավ չգիտեի, հիմնականում շփվում էի ռուսների հետ … Մի օր մի միջոցառաման ժամանակ մի կանադացի մոտիկ նստեց  ու սկսեցինք շփվել։ Ես ինքս իմ վրա զարմացել էի, նորմալ շփվում էինք, կարծես ինչ որ պատճառով անգլերենի իմացությունս ուժեղացել էր, զարմանալի ու տարօրինակ էր։  Խոսքը հասավ նրան, եթե ով որտեղ է աշխատում․ պարզվեց զրուցակիցս մտավոր հետամնաց երեխաների դպրոցում աշխատում է, որպես անգլերենի ուսուցիչ ․․․ Այս պատմություն լսելիս մտածեցի , որ իսկական ուսուցիչը այդպիսին պիտի լինի, պիտի կարողանա բարդ բաները պարզագույն բառերով բացատրել։ Դբա Լավը ։)  

Մտքի աչքերի և մտքի ձեռքերի մասին

Մարդու մտքի զարգացման արդյունքում կարող է ձևավորել երկու տեսակի ճանաչողության «օրգան»։ Դրանք ես անվանում եմ «մտքի աչքեր» և «մտքի ձեռքեր»։ Գիտելիքին տիրապետելու առաջին մակարդակն այն է, երբ ձևավորվել են «մտքի աչքերը», երկրորդը ՝ երբ ձևավորվել են «մտքի ձեռքերը»։

ԱյԹի կրթության և Արևային խաղալիքների մասին

Երեխաների և կրթության մասին կլինի այս գրառումը։ Ուրեմն, ասում էի մարդկանց, որ եթե երեխաները կարողանում են միայն յութուբում ինչ որ մի բան նայել, ապա դա դեռ չի նշանակում որ «հիմա երեխաները դիպլոմով են ծնվում», չէին համաձայնվում հետս։

Կրթություն 2.0 – Մաթեմատիկան մշակույթի միջոցով

Հետաքրքիր կրթական նյութերի հավաքածու: Մաթեմատիկական մի քանի հասկացությունների բացատրություն մշակույթային անալոգների միջոցով (դեկարտյան և բևեռային կորդինատական համակարգեր, ֆրակտալներ, տրանսխֆորմացիոն երկրաչափություն,սիմետրիա, հանրահաշիվ, մի քիչ ֆիզիկա և աստղագիտություն): Հա ու մոռացա ասել, որ …