Որդան Կարմիրի Առաջնեկը

Վերջապես Հայկական ռոքում կատարվեց մի իրադարձություն, որի մասին հաստատ արժե գրել: Որդան Կարմիր Վանաձորյան ալտերնատիվ խումբը
թողարկել է իր առաջին ձայնասկավառակը: Իմ համեստ կարծիքով Որդան Կարմիրը Հայկական ռոքի լավագույն խմբերից մեկն է: Նաև մի բան էլ պիտի ասեմ, հաստատ ԱՄԵՆԱՅՈՒՐԱՀԱՏՈՒԿՆ է ու ԱՄԵՆԱԱՌԱՆՁՆԱՑՈՂԸ:

HIGHLAND METAL FEST 2010 (տպավորություններ)

Հետաքրքիր երիտասարդ խումբ էր, վոկալիստը շատ խարիզմատիկ, ազատ, լավ գռոուլինգում էր, նվագում էին cover-եր, խոստացան որ մյուս անգամ իրենց երգերը կներկայացնեն, ու համեստորեն :Ճ խոստացան որ լինելու են Հայստանի ամենաբռուտալ խումբը …