[Գիրք] «Գյոդել, Էշեր, Բախ»֊ից MIU համակարգի մասին

Հոֆստադերը առաջարկում է մի հետաքրքիր խաղ խաղալ։ Նա նկարագրում է մի ֆորմալ համակարգ, որում ունենք տողեր և այդ տողերի հիման վրա նոր տողեր գեներացնելու կանոններ։ Սկզբնական տողը MI տողն է, նոր տողերի գեներացման կանոններն են` Եթե տողը ավարտվում է I նշանով, ապա կարելի է տողին ավելացնել U նշանը M նշանից հետո տեղադրված տողը կարելի է կրկնապատկել III -ը կարելի է փոխարինել U նշանով կարելի է ջնջել UU֊ն Օրինակներ ըստ կանոնների MI -> MIU (ըստ կանոն 1֊ի) MIU->MIUIU (ըստ կանոն 2֊ի) MUIIIU->MUU (ըստ կանոն 3֊ի) MUUU -> MU (ըստ կանոն 4֊ի) Խնդիր, կիրառելով համակարգի կանոնները MI տողից ստանալ MU տողը։ Մեկնաբանություն Այս խաղ֊խնդիր֊վարժությունը ահագին հետաքրքիր բաներ է «պատմում» մարդկային մտածողության մասին, սակայն այդ պատմածները կարելի է «լսել» միայն խնդիրը լուծելիս։ Առաջարկում եմ փորձել լուծել այն, նախապես չորոնելով պատասխանաը համացանցում, որովհետև պատասխանը իմանալը ձեզ ոչինչ չի սովորեցնի, իսկ խաղը խաղալը կարող է օգնել ինքնաբացահայտումներին։ Դբա Լավը ։)

Ստրուգացկի եղբայրներ․ Կեսօր XII դար

Այս գիրքը շատ զիլ է, արժեքավոր ու չի հնացել թեև գրվել է 1962թ։ Շատ ֆունդամենտալ խնդիրներ են դնում, խոսում են հետաքրքիր թեմաներից ․․․ Մի երկու նաշում՝ 1․ КРИ-ն (Коллектор Рассеянной Информации), արհեստական ինտելեկտ էր, որը իր խնդիրների լուծման համար ուներ ավտոմատացված արհեստանոցներ, ու այդ արհեստանոցներում կարող էր պատրաստել ցանկացած մեխանիզմ ․․․ մի օր КРИ-ն սկսում է ինչ որ ապուշ ու անիմաստ մեխանիզմներ ստեղծել և դրանցով լցնել մոլորակը (Երկիրը չէ, ինչ որ ուրիշ մոլորակ)  ․․․ այդ պրոցեսի նկարագրությունը շատ հետաքրքրիր է, նույնիսկ եթե սփոյլ անեմ, արժե կարդալ ․․․ Պարզվում է ծրագրավորողները հիմար հարցեր են առաջարկել КРИ-ին, տվել են հաշվել հնգանկյուն եռանկյան մակերեսը, տվել են ուսումնասիրել առանց ուղեղիկ ոչխար  և այլ հիմար բաներ, ու խեղճ КРИ-ն ցանկանալով լուծել անլուծելին, սկսում է ստեղծել ինժիներական տեսանկյունից անկատար ու անիմաստ սարքավորումներ ․․․․  Մի խոսքով իրականության հետ կապ չունեցող մուտքային տվյալները նույնիսկ ամնեախելացիին էլ հիմար կդարձնեն։ Սա նրա մասին է, թե ինչպես նույնիսկ ամենակատարյալ տրամաբանությունը և անսահման հաշվողական հզորությունները