Սակրալ ու վուլգար արվեստի մասին

Մի միտք հնչեց, որ Կանտը ասել է թե արվեստը այն բանն է, որի պահանջը մարդու մեջ իսկզբանե չկա, ու որ արվեստ հասկանալու համար սովորել է պետք: Փորձեցի իհարկե ասել, որ համաձայն չէմ, ու բացատրել իմ կարծիքը, բայց բախվեցի բոլոր խելացի ու զարգացած, շատ կարդացած մարդկանց համընդհանուր թերությանը՝ շատախոսությանը: Այս առումով քյառթուները ու ինտիլիգենտները առանձնապես չէն տարբերվում միմիանցից: Երկու տեսակն էլ մտածում են, որ եթե շատ խոսեն, վրա վրա ու արագ արագ, կհաղթեն, բայց ճշմարտությունը ինչպես ասում են ճանաչվում է վեճի մեջ, այլ ոչ թե մենախոս շատախոսության: Չնայած պատահում է , երբ ճշմարտությունը լքում է չափազանց երկար վիճողներին …

Վան Խաչատուր

Կիրակի օրը գնացել էինք Վան Խաչատուրի արվեստանոց: Շատ հետաքրքիր մարդ է ու շատ բազմակողմանի-բազմաշերտ: Ու արդեն ծեր է, ու գրքեր ունի, որոնք հրատարակված չէն, ու շատ ստեղծագործություններ է ունեցել, որոնք ոչնչացրել են (խոշոր եղջերավոր անասունները), բայց էլի շատ գործեր ունի, որոնք դեռ պահպանվում են: Մի խո